Թուրքերն ապշել էին

Dec 21, 2009 20:01

Օրերս Հայաստան էին ժամանել թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց մեկնելուց հետո, հայ լրագրողների հետ հանդիպեց այդ միջոցառման անմիջական մասնակից, թուրքագետ Արտակ Շաքարյանը, որը պատմեց թուրք լրագրողների զարմանքի մասին:

Պարզվում է տարիներ շարունակ, լինելով հակահայակական լրատվության սպառողը, թուրք լրագրոներից, շատերը գալով Հայաստան, «ապշել» էին:

«Թուրքիայում, հաշվի առնելով վերջին 50 ամյակի հակահայկական պրոպագանդան, և նաև ադրբեջանական լրատվամիջոցների ազդեցությունը, Հայաստանը պատկերացնում էին աղքատ, մուրացիկ, թույլ, աշխարհից կտրված և այլն և այլն: Այսինքն միշտ բացասական երանգներով երկիր: Գալով Հայաստան` նրանք, օրինակ զարմացան, որ Կոնգրես հյուրանոցի նման հյուրանոց ունենք»,-ասաց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի խոսքերը Երևանի հյուրերը զարմանում էին փողոցում ավտոմեքենաների ճոխությանը, զարմանում էին, որ հայ լրագրողները կարող էին անգլերեն շփվել իրենց հետ: Երբ այցելել էին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, նրանց ապշեցրել էր նմուշների նման առատությանը և այն, որ տնօրենն իերնց հետ անգլերեն էր խոսում:

Թուրքգետի կարծիքով այս ամենը եթե նրանք նույնիսկ չներկայացնեն, իրենց հոդվածներում, հաստատ, անուղակի կերպով կարտացոլվի:  

Հայաստան, Ցեղասպանություն, Թուրքերը

Previous post Next post
Up