Բարևներ բոլորիդ: Արցախի ազատագրված Քարվաճառ քաղաքից: Ես Նժդեհ Ավետյանն եմ` Խանդութի`
akn_leranc և Օվսաննայի`
heghegh_tsasman եղբայրն եմ: Ծառայում եմ Հայոց բանակի պայմանագրային զորամասում` պաշտպանելով Մռավյան լեռների բարձունքները և ժամ առաջ ակնկալելով Գանձակի և ողջ Գարդմանքի ազատագրության ժամին: Քարվաճառում անցկացված սեմինարի շնորհիվ օդնոկլասնիկից բացի մուտք գործեցի Ֆեյսբուք և Կենդանի Մատյան: Հաճախ գրել չեմ կարողանա, բայց գրելիս ես ձգտելու եմ լինել ջանադիր` իմ մտորումներն ու տարածքի խնդիրներն ու առօրյան ներկայացնելու հարցում: Ակնկալում եմ ամենքի աջակցություն: Սիրով և հարգանոք` Նժդեհ: