(no subject)

Apr 03, 2011 12:53

Շնորհավորում եմ բոլորիդ Քարվաճառ քաղաքի ազատագրման օրվա կապակցությամբ: Նույն օրն ազատագրվել է նաև Տրտու գետի ափին` Քարվաճառից 7 կմ հեռավորութըամբ գտնվող և ներկայումս Նոր Վերինշեն կոչվող գյուղը, որտեղ ընտանիքիս հետ բնակվում եմ արդեն 10 տարի:





Այս տարիների ընդացքում ես անչափ շատ կապվել եմ այս հողի հետ և այսօր իմ կյանքն այլուր չեմ էլ կամենում պատկերացնել: Ազատագրված հայկական հողի բնության անաղարտությունը և այն բնակեցնելու առաքելությունն իմաստավորում է մեր կյանքը և հաղորդում է մեր ապրած օրերին աննկարագրելի հմայք: Մաղթում եմ արտասահման գնացած կամ գնալու միտք ունեցող հայրենակիցներիս նոր որակ և իմաստ տալ իրենց կյանքին և հայացքն ուղղել ազատագրված տարածքներում բնակություն հաստատելու գաղափարին:

Կրկին շնորհավո՜ր մեզ բոլորիս:

Վերաբնակեցում, Քարվաճառ, Արցախ

Previous post
Up