Բնության ուժը մարդու կյանքում

Feb 06, 2011 10:07

Քարվաճառի տարածքում բնակվում եմ արդեն տասը տարի: Այս տարիների ընթացքում ես չափազանց շատ եմ կապվել հայոց Հայրենիքի այս ազատագրված հողակտորին: Այսօր ես իմ կյանքը առանց այս տարածքի դժվար եմ պատկերացնում: Այս հողում անցավ իմ վերջնական կայացումը` որպես հայ տղամարդ: Մեր տարածքում մեծացած տղաները, ինչպես ցույց է տալիս փորձը, բանակում Երևանում կամ այլ մեծ քաղաքներում ապրածների համեմատ շատ հեշտ են ծառայում: Այստեղ փոքր երեխաներն էլ համարյա ամեն օր գնում են փայտի, դաշտ են տանում ու հետ բերում անասուններին և, առհասարակ, իրենց ազատ ժամանակն անցկացնում են լեռների ծերպերի վրայով մագլցելիս: Երբեմն լինում են նաև անցանկալի պատահարներ. այսպես մի անգամ ձմռանը երկու եղբայրներ ինքնագլուխ 14 կմ հեռու գտնվող հանքային ջերմուկն են գնացել: Տաք ջրի ավազանում լողանալիս` նրանք անզգուշաբար իրենց հագուստը թողել են ջերմուկի բարձր ցայտող շատրվանի հասանելիության ներքո: Ավազանից դուրս գալուց հետո նրանք ստիպված եղան հագնել ամբողջապես թրջված հագուստը, որը հաշված րոպեների ընթացքում սառել է` վերածվելով մի սառցակտորի: Շուտով փոքր եղբայրը ուշագնաց է լինում, բայց ընդամենը երեք տարի իրենից մեծ եղբայրը, հաղթահարելով անասելի դժվարությունները հասցնում է եղբորը տուն: Բնության գրկում ապրելով` այստեղի մարդիկ անհամեմատ ավելի տոկուն են: Ինչ խոսք, այդ եղբայրները բանակի դժվարություններին հիմնականում կատակով կվերաբերվեն:

Ստորև տեղադրում եմ Քարվաճառի` պատմական Վայկունիքի մի քանի բնապատկեր.



«Խոլոզանց Ջերմաջուր» տաք հանքային գեյզերը



«Խոլոզանց Ջերմաջուր» տաք հանքային գեյզերը



Մեկ այլ հանքային ջերմուկը` Քարվաճառ-Ծար ճանապարհին



Տեսարան Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքից

Վերաբնակեցում, Քարվաճառ, Լուսանկարներ

Previous post Next post
Up