Գրադարանս դասավորելուց հետո

Jul 21, 2011 16:20

      Մեր նախկին բնակատեղիից տեղափոխվելուց հետո ժամանակ ու հնարավորություն չէի ունեցել մեր տան գրադարանը դասավորելու: Չգիտեմ ինչու միշտ այն շատ աղքատիկ եմ համարել ու մշտապես օգտվել տարբեր գրադարաններից: Ու պարզվեց, որ ես մի 5-6 տարի առաջ էի վերջին անգամ շփում ունեցել մեր տան գրադարանի հետ ու նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ ուշադիր լինելու դեպքում այնտեղ կհայտնաբերեի գրքեր, որոնք փնտրել եմ ամեն տեղ բացի սեփական գրադարանից: Վերջապես հաջողվեց դասավորել, սենյակս կարծես թե միանգամից հարստացավ ու իմ ուզած տեսքն ստացավ: Ու պարզվեց, որ ես մեր պատմական դեմքերի, հերոսների  ու առանցքային պատմական իրողությունների վերաբերյալ բավականաչափ գրքեր ունեմ.ուղղակի վերնագրերը խաբուսիկ էին ու մտքովս չէր անցել: Մի քանի օր առաջ գրել էի. թե Արդբեջանի խորհրդային տարիներին Արցախում իրականացրած քաղաքականության շուրջ գրականություն եմ փնտրում: Հեռու ման եկա, մոտիկ գտա: Գրադարանումս կա:)
...
   Վերջերս չէր ստացվում գեղարվեստական գրքեր կամ պատմավեպեր կարդալ, մասնագիտական գրականանությունն այնքան շատ է, որ ուղղակի ժամանակ չկար, համ էլ ինձ թվում էր, թե ուղղակի չեմ կարող: Բայց մի երկու օր առաջ որոշեցի որ պիտի Վարդանանքը վերընթերցեմ: Էնքան շատ են վերջերս շահարկումներն Վարդանանց պատերազմի շուրջ:(Մի քանի օր առաջ էլ Արթուր Բախտամյանն էր շուո կազմակերպել Հ1-ով ապացուցելու, որ Վասակ Սյունին  հայրենատեր էր, հերոս, իսկ պատերազմը մեծ հաշվով անմտություն էր:)
     Հա ինչ է ասածս.կարդում եմ, ոնց որ էսօրվա մասին կարդամ...լուրջ եմ ասում, էլի օտարամոլություն, էլի մեկնաբանություններ լեզվի ու կրոնի շուրջ, հայի ինքնության կորստի վտանգի մասին մտահոգություններ...

Արդեն մի ամբողջ ցուցակ եմ կազմել հայկական պատմավեպերի, որոնք պիտի ընթերցեմ կամ վերընթերցեմ: Ու ինչքան էլ պնդում են, թե նման գրքերը պետք է կարդալ ցածր տարիքում, քանի որ այն անձի պատկերացումների ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի, բայց մեկ է.ես ավելի քան համոզված եմ, որ դրանք պիտի ընթերցես ավելի հասուն տարիքում, որպեսզի իրերը գնահատել կարողանաս, զուգահեռներն ավելի շոշափելի ու հասկանալի լինեն: Վաղ տարիքում ավելի շատ գեղարվեստականորեն ես կարդում.համենայն դեպս ինձ այդպես է թվում:

Էհհհհ...

պատմություն, գրադարան, հայկական պատմավեպեր, գրքեր

Previous post Next post
Up