Ժողովրդավարական տեսության համաձայն ժողովրդավարությունները չեն պատերազմում իրար դեմ, հետևաբար համարվում է, որ ինչքան ժողովրդավարությունների թիվը աճի, այնքան կնվազի բռնությունն աշխարհում: Սակայն իրականում ապացուցված է էմպիրիկ տվյալներով, որ այն, թե ժողովրդավարությունները միմյանց դեմ չեն պատերազմում, դեռ չի նշանակում, որ նրանք ավելի քիչ են պատերազմում: Ամենաշատը միմյանց դեմ պատերազմում են ավտորիտար ու ժողովրդավարական պետությունները կամ այսպես ասված խառը դիադները: Հետևաբար այն անհիմն թեզը, որ Հայաստանի ժողովրդավարացումը կտանի Արցախի կոնֆլիկտի լուծմանը(Ադրբեջանում տոտալիզմի առկայության պայմաններում) ոչ մի քննադատության չի դիմանում: Եվ բացի այդ ժողովրդավարությունները միմյանց դեմ չեն պատերազմում սեփական տարածքում, այլ պատերազմում երրորդ երկրների տարածքում(թեկուզ և ոչ բռնի միջոցներով, այլ տնտեսական, գաղափարական մոնոպոոլիա հաստատելու նպատակով): Եվ առհասարակ ժողովրդավարությունները չեն պատերազմում թեզը ընդամենը գործիք է արևմուտքի ձեռքին իր արժեհամակարգի տարածման միջոցով դոմինանտություն հաստատելու համար: Որոշ նախնական դիտարկումներ այս հարցերի շուրջ
այստեղ:
Թարմացում.Եթե այս թեզի հետ կապված դիտարկումներ ունեք, մեծ հետաքրքրությամբ կկարդամ: