"Տիգրան Սարգսյանը մյուս վարչապետներից տարբերվեց նրանով, որ խոսեց «հայկական աշխարհի» մասին: Բայց ...մեր հայկական աշխարհում մարդիկ են, նրա աշխարհում` աներեւույթ հասկացություններ: Մեր հայկական աշխարհում թերսնվող հայ երեխաներն են, իսկ նրա աշխարհում` ռուսալեզու դպրոցներ հաճախող երեխաների տեսլականը: Մեր հայկական աշխարհը կիսադատարկ գյուղերն են, նրանը` ֆինանսական կենտրոն Դիլիջանը կամ Դավոսի վերածվող Ծաղկաձորը:
Մեր հայկական աշխարհում
ես փոքրացել էի, հավասարվել գետնին, երբ Հայաստանի նախագահի կողքին կանգնած հարեւան Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հորդորում էր հայերին, որ չլքեն Հայաստանը:"