Nov 19, 2010 15:54
Էնքան մեծ հաճույքով կկարդայի մի լուրջ հետազոտություն Հայաստանում թափ առած սոցիալական կամ քաղաքացիական շարժումների, դրանք ծնող պատճառների ու հասարակության վրա ունեցած ազդեցության մասին: Ու թող մեկը համոզի,որ դրանք դատարկ տեղն են ծագել ու դարձել սոցիալական իրականության բաղկացուցիչ, որ հասարակության ներսում առկա աղտերը չեն ծնել ու ծնում են այդ շարժումները: Լրիվ այլ հարց է, որ որոշ դեպքերում այնքան էլ ընդունելի չէ, թե ինչպես են այդ շարժումների անդամները փորձում դիմակայել իրենց ճնշող իրականությանը:
Ու բնականաբար իբր թե հասարակական հիվանդությունների դեմ պայքարը մետ մոտ պիտի անպայման լինի հետևյալ սկզբունքով."Ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանենք, պրծնենք"... որ անկախ քեզնից մոտդ դիմադրողականություն ձևավորվի ըննդեմ պայքարողների և ոչ թե ըննդեմ շարժմանը, որի ծավալմանը դեմ ես:
Լավ կարելի է չէ՞ գոնե մի անգամ չգործել ինքնանպատակ ու փորձել խնդիրը լուծել ըստ էության ու ոչ թե նոր խնդիրներ շալակելու տարբերակով: Ու ի վերջո մարդկանց ինչքա՞ն կարելի է պահել լարված ու անընդհատ հերթական հիմարության մասին իմանալու տխուր կանխազգացողությամբ:
սոցիալական շարժումներ,
հասարակական հիվանդություններ,
հայկական խնդիրներ,
էմո,
աբսուրդ