Շատ համահունչ է

Nov 08, 2010 19:39

      Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում անցկացվում է «21-րդ դարի կրոնական մարտահրավերները եւ Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով:

Քննարկում են ազգային ինքնության խնդիրներն ու կրոնական-ազգային գաղափարախոսության և քաղաքականության բացակայության կամ թույլ լինելու հարցը:

Գիտաժողովի դալիճի ներսն ու դուրսը զարդարող այս պաստառի քարտեզը շատ համահունչ է բարձրացվող խնդիրների էության հետ:




Շատերի կողմից բարձրացվեց կրոնական աղանդների վտանագավորության հարցը, և դրանք դիտարկվեցին որպես հիմնական վտանգ հայ ազգային եկեղեցու համար: Բայց աղանդների ծաղկումն էլ դատարկ տեղից չի:
    Ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ ցանկացած ազգային խնդիր, որ այսօր ունենք, կլինի ինքնության հետ կապված, կամ ազգային գաղափարախոսության ու քաղաքականության, ամենից առաջ մեր մեղքով է, խնդիրը առաջին հերթին հենց մեր մեջ է, իսկ ամենամեծ վտանգը մեր անտարբերությունն է: Այսօր ինձ փորձում էին համոզել, որ նման քարտեզը անփութության արդյունք է, ավելի ճիշտ անտարբերության: Ավելի վատ...

Հ.Գ. Որ մոտեցա նկարեմ, պաստառի ներքևում տարեց երկու տղամարդիկ էին կանգնած ու բարկացած նայում էին քարտեզին`իրար պատմելով, թե ինչ գնով ազատագրվեցին այն տարածքները, որ քարտեզում "համառորեն" բացակայում են ու ինչու դրանք չի կարելի հանձնել:...Ուրախացա...

ինքնության հարցեր, քարտեզ, ազատագրված տարածքներ, ազգային գաղափարախոսություն

Previous post Next post
Up