Մեծաթիվ հայերի ընտանիքում երևի նորմա է ամառը արտասահմանից եկած ծանոթ-բարեկամներին ընդունել-ճանապարհելը:
Հիմա երկու պատմություն այդ սերիայից:
...
Կյանքի ոչ մի հաճույքից չզրկվելու ու թեթևամիտ ապրելակերպի պատճառով այնքան պարտք կուտակեցին, որ միակ տարբերակը մնում էր փախչել պարտատերերից ու սեփական երկրից առանց ետ նայելու:Ու հետո փախստականի կարգավիճակ ստանալու համար ինչ սարսափելի բան ասես չէին պատմել Հայաստանի մասին, մենակ թե իրենց փախստականի կարգավիճակ տան ու իրենց ապրուստի ֆինանսական կողմը ապահովեն Եվրոպաներում:Ու հետո էլ գալիս են Հայաստան ու մեզ լուսավորում, թե Հայաստանը ապրելու տեղ չէ, որ ամեն ինչ էստեղ ահավոր է:Իսկ հիշում են Հայաստանի մասին միայն այն ժամանակ, երբ որ առողջական խնդիրներ ունեն, քանի որ Հայաստանում նման խնդիրները կարելի է ավելի էժան տարբերակով լուծել: Հայաստան վերադառնալու մասին իսկի լսել չեն ուզում, արդեն քաղաքացիություն ունեն, խախանդ ապրում են, գան Հայաստան ի՞նչ անեն, ուրախանում են, որ երեխեքը այդ երկրի լեզվով "չրթում են", դե հայերեն էլ քչից շատից գիտեն:
...
Ընտանիքի հայրը օպերային երգիչ է:Երբ լսում ես, թե ինչպես է երգում, հասկանում ես, որ ուղղակի իրավունք չունի ուրիշ բանով զբաղվելու.ի վերջո ինչքան կարելի է որ ոչ ոք իր գործով չզբաղվի ու իր տեղում չլինի:Գնացին Հայաստանից ստիպված, քանի որ նման տաղանդներից շատերը Հայաստանում տեղ չունեն: Բայց ինձանից լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, ընտանիքում խոսում են անաղարտ հայերենով ու եթե փոքրիկ շանս ունենա այդ մարդը այստեղ առաջ գնալու, հաջորդ օրն իսկ կվերադառնան Հայաստան:
...
Զարմանալի զուգադիպությամբ երկու ընտանիքները, չնայած միմյանց ընդհարապես չեն ճանաչում, ապրում են Եվրոպայում միմյանցից մոտ 160 կմ հեռավորության վրա, մոտավորապես նույն պայմաններում: Բայց վերաբերմունքս շատ տաբեր է:Եթե առաջին ընտանիքի դեպքում սեփական սխալները բարդեցին պետության վրա, մեղադրեցին բոլորին բացի իրենցից ու փախչան Հայաստանից, չեմ կարող հասկանալ, ու համակերպվել, բայց երկրորդ ընտանիքին չեմ կարող մեղադրել, քանի որ էնտեղ էլ վարդագույն ակնոցներով չեն ապրում ու պահում են մտերիմ կապեր բոլորի հետ, ուզուն են ապրել Հայաստանում, ոչ թե հեռվից հեռու սովորեցնում են բոլորին:
...
Հ.Գ Վերջերս էլ ռադիոյով երկու երիտասարդ կոմպոզիտորների էի լսում.չնայած արդեն շատ արտասահմանյան մրցույթներում հաղթել են ու դրսում աշխատելու հրավերներ ունեն, բայց դեռ փորձում են մնալ ու ստեղծագործել Հայաստանում մեր մշակույթի զարգացման համար.գրեթե աջակցություն չեն ստանում: Մենք իսկի իրենց անունները չգիտենք, ու ես երբեք թույլ չեմ տա մեղադրել իրենց, եթե ի վերջո հեռանան:
Այստեղ կարող եք լսել երիտասարդ կոմպոզիտորներից Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները, ինձ շատ դուր եկավ:
...
Իսկ արտասահմանում իրենց մշակույթի զարգացման համար միշտ էլ գտնում են ձևը օգտագործելու հայ տաղանդներին: