Հը՞

Jul 07, 2010 22:29

     Անկեղծ ասած մի քիչ զարմանում եմ թուրքերի ու ադրբեջանցիների հայալեզու քարոզչության որակային տարբերությունների վրա: Վերջերս և ադրբեջանական և թուրքական հայալեզու կայքեր բացվեցին:Ադրբեջանական կայքում բավականին գեղեցիկ հայերենով է տեղեկատվությունը շարադրված, թուրքականում ահավոր ձևակերպումներ են: Այսօր էլ dabavog -ի մոտ թուրքական մի քարոզչական թերթիկ տեսա, էլի ահավոր անգրագետ էր գրված, ու առհասարակ թուրքական նման անգրագետ թարգմանություններ շատ եմ հանդիպել:
   Հիմա չեմ հասկանում իրենք իսկապե՞ս չունեն մասնագետներ, որոնք կարող են ճիշտ թարգմանել(էնքան էլ չեմ հավատում, որ չունեն ու բացի այդ հաստատ Թուրքիայում հայ-թուրքական բարեկամությամբ տոգորված լիքը հայեր կամ նախկինում հայեր էլ կլինեն, ովքեր դեմ չեն լինի օգնել),  թե՞ հատուկ են աղավաղված հայերենով իրենց տեղեկատվությունը տարածում, չնայած ցանկացած անգրագետ ձևակերպում հաստատ խանգարում է, որ մեսիջները ճիշտ տեղ հասնեն:

Հ.Գ Հա զարմանում եմ, քանի որ թուրքերը միշտ ավելի զսպված, գրագետ ու խորամանկ են իրենց քարոզչության մեջ, քան ադրբեջանցիները:

քարոզչություն, հայ-թուրքական հակամարտություն, հայալեզու

Previous post Next post
Up