Jun 03, 2010 17:51
{Ահավոր} չեմ սիրում լսել ուրիշների հեռախոսային խոսակցությունները, իսկ ավելի {ահավոր} չեմ սիրում, երբ ինձ ստիպում են լսել ինչ-որ կենցաղային խոսակցություններ ու ես, այսպես ասսծ, դրանից փախչելու հնարավորություն չունեմ:
Երթուղայինով տուն եմ գալիս: Ինձանից երկու նստարան առաջ նստած է մի աղջիկ, ով խոսում է հեռախոսով իր ընկերուհու, իսկ իրականում երթուղայինի բոլոր ուղևորների համար բարձրաձայն ու կոտրատվելով, այնքան բարձր, որ իջնողները ստիպված հետևից գոռում էին, որ վարորդը լսի: Ու ինչ...պատմում է ընկերուհուն, թե ինչ լավ ականջօղեր ու վզնոց է տեսել(դե իր օգտագործած բառերը չեմ գրում) չգիտեմ որ խանութում, ինչ գույնի էին, ինչ ձևի, ուրիշ էլ ինչ "լավ բաներ" կային այդ խանութում ու այդպես մոտ 10 րոպե: Չէ դրանից հետո ոչ թե վերջարեց հույժ կարևոր խոսակցությունը, որը հետաձգել չէր կարող, այլ ես ուղղակի էլ չդիմացա. միացրի ականջակալներս ու սկսեցի երաժշտություն լսել`ձեռքի հետ էլ հետևում էի, թե երբ է ի վերջո գոնե էլի ինչ-որ մեկի համբերությունը կհատի, ու այդ աղջիկը իր վաստակած նկատողությունը կստանա: Սպասեցի սպասեցի, ու այդպես էլ որևէ մեկը նկատողություն չարեց: Մի 15 րոպեից իջա, իսկ այդ աղջիկը շարունակեց իր "քաղցր ու ականջահաճո" խոսակցությունը:
Սա դեպքը չէ, միշտ եմ նյարդայանում նման պահվածքից: Տեսնես նման մարդիկ չեն հասկանում, որ չի կարելի մյուսների գլուխներըը տանել իրենց կենցաղային դատարկ խոսակցություններով, թե՞ հատուկ են անում, քանի որ բոլորի վրա թքած ունեն, իսկ քաղաքավարության մասին խոսելն ավելորդ է:
Բայց երևի ավելի շատ մենք ենք մեղավոր, քան նման կերպ իրեցն պահողները, քանի որ նման բաները(անչոռնի ծիծաղը, փողոցի մեջտեղում թքելը, բարձր բղավելը, արևածաղիկը գետնին թափելը ու էլի լքը նման բաներ ) հանդուրժում ենք փողոցում, երթուղայինում, թատրոններում, շատ հաճախ անտարբեր անցնում, չենք կոպտում, ու որոշ մարդկանց համար նման անքաղաքավարի պահվածքը դառնում է ավելի բնական, սովորական ու շատ դեպքերում իրենց կարծիքով (դե դա ամենաահավորն է) անգամ գրավիչ, հասարակական վարքի ձև ու չափանիշ:
կենցաղային,
անկապ,
փողոցային կյանք