Սիրում եմ անկեղծ մարդկանց: Կարևորը խոստովանում են, որ ամբողջ դարդը "ջանքերի" կամ ավելի ճիշտ ծախսված գումարների համար է...
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը
զգուշացնում է, որ եթե առաջընթաց չլինի, կարող են կորչել տասնամյակ տեւած ջանքերը, որ նախորդել էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը. - «Անկարայի ու Երեւանի համար հիմա լավագույն քայլ կարող է լինել այն, որ ժամանակավորապես մի կողմ դրվեն արձանագրությունների առավել դժվարին դրույթները եւ առաջ մղվի քիչ վիճարկելի մասը։ Չնայած ընթացիկ դժվարություններին, նրանք կարող են դիվանագիտական կապեր հաստատել ու փոխադարձաբար ճանաչել միմյանց միջեւ սահմանը։ Սա խորհրդարանի հաստատման կարիք չունի, չի առնչվում Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ, պարզապես վերաբերում է երկկողմ հարաբերություններին»։
Փաստորեն պարզվում է սահմանների խնդիրն էլ ամենաքիչ վիճարկելի հարցերից է: