Առաջին կուրս էի: Որոշեցի ոչ այդքան ծանր գրաֆիկով աշխատանք գտնել:Մի հայտարարություն ընկավ ձեռքս մոտավորապես նման բովանդակությամբ." Աշխատանքի ենք հրավիրում ուսանողների անգլերենի, ռուսերենի և հայերենի հրաշալի իմացությամբ միջազգային կազմակերությունում աշխատելու համար: Նախընտրելի են այն ուսանողները, ովքեր կազմակերպչական ու հաղորդակցման լավ ունակություններ ունեն: Աշխատանքն ազատ գրաֆիկով է:" Որոշեցի փորձել: Գնացի. ինչ-որ տվայլներ լրացնելուց հետո ինձ տարան ճաշակով կահավորված մի սենյակ: Այստեղ ինձ դիմավորեց կապուտատչյա ու հաճելի արտաքինով միջին հասակի ռուսախոս մի կին: Մի քանի հերթապահ հարցեր տալուց հետո, թե որտեղ եմ սովորում, ինչով եմ զբաղվում և այլն, սկսեց ինձ համոզել, թե ինչքան լավ կլինի, եթե ես աշխատեմ իրենց մոտ: Ինձ մանրամասն սկսեց բացատրել, թե ես ինչքան գումար կկարողանամ վաստակել, թե ինչքան հարմար է աշխատել ազատ գրաֆիկով... ինչքան օգտակար կլինի ինձ համար այդ աշխատանքը, կսովորեմ ցանցային համակարգում կողմնորշվել, անգամ սկսեց ինչ-որ գծագրեր գծել և այլն: Ու այսպիսի մի արտահայտություն արեց, որ չեմ կարողանում մոռանալ."Քաղաքագետ ես, կսովորես ինֆորմացիա շրջանառել:
Խոսեց, խոսեց, համոզեց ու ամենաահավորն այն էր, որ այն կես ժամվա ընթացքում, որ նա խոսում էր, ինձ այդպես էլ չհաջողվեց նրան համոզելու, որ ասի, թե ինչում է կայանում աշխատանքի էությունը: Ու հասավ նրան, որ կամաց-կամաց սկսեցի նյարդայնանալ, չնայած փորձում էին ցույց չտալ.արդեն ավելի քան պարզ էր, թե քամին որտեղից է փչում, բայց լռեցի ու մտա դերի մեջ: Իսկ նա շարունակում էր ու միայն այն ժամանակ, երբ կարծում էր, թե, որ ինձ համոզել է, որ սա "գտած" աշխատանք է, վերջապես ասաց, որ իրենց կազմակերպոությունը այնքան էլ միջազային կազմակերպությունն չէ, դա ավելի ճիշտ դա այն չէ, ինչ մենք հասկանում ենք միջազգային կազմակերպություն ասելով: Ու ի վերջո ասաց, որ իրենք պարֆյումերիա են արտադրում և իմ գործն այն պիտի լինի, որ փորձեմ վաճառել այն` տոսկոսներ ստանալով:
-Ես այդ արդեն հասկացա,- հանգիստ ասացի ես:
Ինչի՞ց,-հարցրեց նա:
Ուրիշ ոչ մի պարագայում գործատուն, ով պոտենցիալ աշխատողի մասին իրականում ոչինչ չգիտի նման ջանասիրությամբ չի համոզում գալ աշխատելու,-ասացի:
Կինը մի քիչ բարկացավ, բայց փորձեց ցույց չտալ:
Ավելի լավ, որ հասկացար, ուրեմն վաղն դասերից հետո քեզ սպասում ենք մեր գրասենյակում,-չնահանջեց նա:
Կգամ, բա չեմ գա,-մտքումս քմծիծաղեցի ես:
Ու ցտեսություն ասելով դուրս եկա:
Երկու օր չանցած զանգեցին:
Մի պահ չհասկացա ով է, հետո հիշեցի, որ տվյալներս սկսբում տվել էի: Ասեցի, որ նման աշխատանքը ինձ համար չէ:
(Լավ է չասեց.բա ինչի այդ կինը այդքան ներվեր ու ժամանակ ծախսեց քեզ վրա):
Մի երկու օր անցավ, նորից զանգեցին, հետո նորից, բայց ես սկսեցի էլ հեռախոս չվերցնել:
Նման "դաստիարակող" փորձը կյանքում չեմ մոռանա, ափսոս իսկի անունը չեմ հիշում կազմակերպության: Մարդիկ գիտեն,թե ինչպես է պետք աշխատել, ինչպես համոզել ու մարդկանց բերել իրենց կազմակերպություն, հետո ինչ որ հայտարարությունից սկսած խոստացածով վերջացրած ամեն ինչ խաբուսիկ է: Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ աղանդավորական շարժման գրասենյակ էի գնացել:
Շարունակելի...