Կարեն Վարդանյանին

Jan 14, 2019 02:14

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին

Բարև Կարեն, Շնորհավոր Հին ու Նոր

Ասում են՝ գիտնականները ինչ էլ հնարեն, զինվորականները կվերցնեն ու կկրակեն: Հայ հեղափոխական միտքը, սլացիկ թռիչքով, որոշեց միավորել մի տանիքի տակ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու ռազմարդյունաբերությունը, որպեսզի տեղում, առանց որևէ խոչնդոտի, հնարեն ու կրակեն:

Հարկ է նշել, էսպես կոչված шарашкаների բավականին հաջող փորձը երկրորդ աշխարհամարտի տարիներին, առանց երկմտանքի, թե նախորդ դարիցա՝ ընդամենը 80 տարվա պատմությունա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները էսօր ամենուր են ու անհրաժեշտ են բոլոր ոլորտներում՝ դարն է ինֆորմացիոն: Բայց, էսօրվա մեր սպառազինության, «80ականների» և այլն, բազմաթիվ պահանջներ ու պատվերներ՝ ինքնաձիգի պարկուճ, թե հրանոթի արկ, նախորդ դարի տեխնոլոգիաներով, պատշաճին, որակյալ արտադրելու փոխարեն եթե փորձվի փնտրել ինֆորմացիոն լուծումներ՝ կստանանք ժամանակի, աշխատանքի և օպտիմալացված ֆինանսների կորուստ:

Մյուս կողմից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը լծվելով ռազմարդյունաբերության պատվերները կատարելուն, ներգրավելով ազգի լավագույն մասնագետներին, անչափ սղացնում է ոլորտի գործունեությունը:

Ինչպես նշվեց վերևում՝ «կրակող» գյուտերը ծնվում են տարբեր, երբեմն ամենաանմեղ ու ամենաանհեթեթ փնտրումներից: Ազգի լավագույն գլուխները ծանրաբեռնված ու հոգնած, ժամանակ չեն ունենալու ավելորդ փնտրումների և Հրաշք Զենքի հայտնագործման:

Ռազմարդյունաբերության ու Մշակույթի օպտիմալացումը ֆինանսավորման կրկնապատկումն ու եռապատկումն է:

Հարգանքներով

2:07
14.01.2019
Previous post Next post
Up