ՆԻԿՈԼԱՑԱՎ՝ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ ՄՀԵՐԻ ԴՈՒՌ, ԹԱՎԻՇԸ ՓՈՒՌ

Sep 19, 2018 23:30

ՆԻԿՈԼԱՑԱՎ՝ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ ՄՀԵՐԻ ԴՈՒՌ, ԹԱՎԻՇԸ ՓՈՒՌ

Մենք հնուց գիտենք ժողովրդավարություն: Մեր Էպոսում Նախնիները Առյուծ Մհերին օժտել են ոչ միայն գերբնական կարողություններով, այլև ազգ ու տակով, Ձենով Օհան ու Ցռան Վերգո եղբայրներով ու հարկ չեն համարել ճշտել բաժնետիրության, սեփականության սկզբունքները՝ տեղյակ ենք միայն, որ Դավիթը հաճախ, երբ որ սովում, գնում էր Պառավի տուն ամրապնդվելու:

Երևի էդ պատճառով մեր էսօրվա «հերոսներն» ու տռզափոր գեներալները չեն կողմնորոշվում հերոսության, փառքի, ունեցվածքի, սեփականության վաստակման ու բախշման, կամ չբախշման չափանիշներում:

Իմիջիայլոց, գեներալ մանվելին պետք է անհապաղ ազատ արձակել ու արդարացնել, քանի որ նրա тушонкаն էսօրվա դրությամբ Հեղափոխության միակ հաստատուն խորհրդանիշն է, իսկ ապագայում դրանք՝ մանվելի тушонкаն ու Թավշյա Հեղափոխությունը պարտադիր դառնալու են հոմանիշներ:

Էսօր, ինձ նման «նրբազգաց ու նրբակաշի» հայրենակիցները տհաճ ապրումների մեջ են՝ տագնապի ու հուսահատության երանգներ ընկալելով Նիկոլի, ներկերի խառնման ու մասաների հետ շփման տեխնոլոգիաներով, գորշերին ու կիսագորշերին, սև ու սպիտակին ուղղված հոխորտանքներում:

Շտապում եմ հանգստացնել և հավաստիացնել, որ ամենայն հավանականությամբ կա պայմանավորվածություն Ելք-Լույսի հետ ընդդեմ գորշերի, իսկ թե ինչ կտան նոր պայմանավորվածություններն ու հին տեխնոլոգիաները, ամենևին կարևոր չէ, քանի որ շարժումը ամեն ինչ է, նպատակը ոչինչ:

Իհարկե սխալ է, բայց ուշադրության արժանի չէ Նիկոլի ուղերծը ժողովրդին, որպես Վերգոների ու վերգոյանմանների, ի նկատի ունենալով, որ այն չի վերաբերվում ազատամիտ, ողջամիտ, հպարտ ու սրտացավ հայրենակիցներին, ու կարիք չկա պնդել, թե ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Օհաններ ու Քեռի Թորոսներ են, քանի որ նման հռետորաբանությունը պարզապես հնացած, բայց փորձված տեխնոլոգիա է, իսկ կրկնությունը, ինչպես գիտենք, գիտության տատն է:

Իմաստ չունի տրտնջալ քառամսյա տեղադոփման, Մեծն Հեղափոխականի ասած՝ մի քայլ առաջ երկու քայլ հետ, երկրորդ փուլի կիսատ պռատ, փաստակի չկայացման, երորդի անորոշության վշտով՝ մենք առաջին անգամ չէ, որ ֆեոդալիզմից թռիչք ենք կատարում պայծառ ապագա՝ որքան հեռվից՝ այնքան սլացիկ:

Ու պետք չի հուշել, խորհուրդներ տալ, մտահոգվել Նիկոլի անվստահ, շրջանցող բացատրություններից անցումային արդարադատության, սահմանադրության մասին, սեփականության վերաբախշման բացակայության հպարտ հայտարարության, կադրային ջարդի 90/10 ի ու որևէ օրինական, համակարգող փաստաթղթի, օրենքի բացակայության մասին, թե բոլոր կադրերը՝ վարչական, ոստիկանական, աած ու մեծ ու միջին բիզնես, տարակուսած անորոշ կարգավիճակից, անցում են ծպտյալ, սողացող սաբոտաժի՝ օգուտ չկա, լսող չկա, էդ մարդն էլ էդպեսա մտածում ու իրա գործը գիտի, վնաս չկա:

Ինչ վերաբերվում է ռահինջայի Ռուբոյի ուխտադրուժ հարձակմանը Վարչապետի վվրա Մոսկվայում ու այն կարծիքներին, թե օգտագործելով առիթը, նախնական դավադրական պայմանավորվածությամբ ազրինջաների հրոսակները անզեն, լոզունգներով ու «սրբապատկերներով»՝ Նիկոլի ու Ավրորայի դափնեկրի համատեղ լուսանկարների, սելֆիների զանազան կոլաժներով կշարժվեն դեպի Հայաստանի սահման, «ազատագրելու» Արցախը, Երեվանն ու Գյումրին՝ զավեշտալի է, դեռահաս: Մեր սահմանապահները, նախօրոք տեղեկացված, առանց երկմտանքի նշույլի անխնա կրակ կբացեն կոլաժների ուղղությամբ, ինչպես նրանց դիպուկահարներն են անվարան կրակում մեր սպաների աերոդրոմկաների վրա:

Կամ էլ ստրատեգներ, детский мат ի ակնարկներ տարածողներ, թե մեր զորախումբը Սիրիայում սադրանք է, փորձանք, թփերի տակ ոչ թե դաշնամուր, սիմֆոնիկ նվագախումբ է թաքցրած, թե մենք դատապարտում ենք Քոչարյանին Մարտի մեկի տաս զոհերի մեղքով, իսկ Ասադը կրակեց խաղաղ ցուցարարների վրա ու զոհերի թիվը անցել է տասնյակ հազարներից՝ մոռանում են, որ Նիկոլը շախմատիստ Սերժիկին մատ արեց, որ Հայ Զինվորը նույնիսկ դատարանի առջև չի մեղանչի, ցուցադրելով աշխարհին իր հպարտ, անկոտրում կեցվածքը ու, իհարկէ, մեզ համար մեր տասը շատ ավելի թանկ է ու կարևոր, քան օտարի տաս հազարը:

Ոմանք զգուշացնում են, թե փոքր, աննշան կեղծիքը հետագայում կբերի մեծի, թե յուրաքանչյուր անհեթեթ արտահայտություն վանում է, հեռացնում է ազնիվ, անաչառ երիտասարդներին, ավագներին նույնպես Նիկոլից ու կառավարությունից, որը առաջիկայում կնպաստի դրամապաշտ, կեղծավոր անձանց ներխուժմանը վարչական կադրեր, կամ վերահաստատմանը, թե «Հայաստանում կոռուպցիա չկա» ու նման արտահայտությունները, որ այսօր բարի ժպիտ են առաջացնում, վաղը կվերածվեն քմծիծաղի, մյուս օրը չարախնդության, հասցնելով հիասթափության ու անհաղթահարելի դրժման, թե սիրուց ատելության մի քայլ է, եկեք քայլենք ընդհառաջ, չհեռանանք իրարից ... Այ քեզ բան, քայլում ենք բոլորս միասին, մի ուղղությամբ, եթե սիրում եք, թողեք էդ մարդը հանգիստ աշխատի, ինչ եք նվնվում:

Իմ ազատամիտ, ողջամիտ, նրբահոգի բարեկամներ, բոլորս ենք Նիկոլացավով տառապում, մի վհատվեք արժեհամակարգի անփոփոխ անդորրից, Ելք կա՝ անջատեք յութուբ, ցանցեր, տեսարկղ ու անձամբ Նիկոլին ամենուր, տնական գինով ու ուտեստով սեղան գցեք, լույսն անջատեք, մոմեր վառեք, հանգստացեք մինչև ավագանու խաղերի վերջը: Եթե գինի չճարեք, խաղողի սեզոնա, ընտիր մաճառ կարելիա ստանալ բնակարանային պայմաններում:

Իհարկե, կա մտավախություն, որ Նիկոլը չստանալով ավագանում ցանկացած արդյունքը էլի կխռովի ու կսկսի գնդակոծել աջ ու ձախ, ՌԴ ում ասում են бомбить воронеж, որը բնական է, մթնոլորտային երևույթ՝ փոփողական, անցողիկ:

Ես մի շաբաթա անջատել եմ Նիկոլին ու պատրաստվում եմ պայքարել Նիկոլանջատումով մինչև վերջ՝ մինչև անցումային արդարադատություն, սահմանադրություն, խորհրդարան կոչվածի լուծարում, մինչև Նիկոլը խելքը գլուխը հավաքի: Առանձնապես խիզախներին առաջարկում եմ միանալ Նիկոլանջատման պայքարին:

Էլ ինչ ասեմ, ղոչաղ կացեք, մոմեր վառեք սուփրեն բացեք: Դուխով՜՜՜

22:31
19.09.2018
Previous post Next post
Up