Հանկարծ չտխրես

Jan 19, 2015 14:18


Հանկարծ չտխրես, որ քեզ թողել եմ
Քո դատարկության ու շշերի մեջ,
Որ ես չեմ փորձել սոսնձի նման
Հնուց մնացած ճեղքերդ լցնել:

Ես քեզ ասել եմ ու քանի՜ անգամ՝
Քո հայելին եմ, ես՝ ջուր, դու՝ տարա,
Ես քո ստեղծածն եմ պլաստիլինե,
Ինչ որ ծեփել ես՝ այդ եմ ես հիմա:

Ինձ մեղադրում ես, կոչում անարդար,
Դեմքիս շպրտում չարածդ անգամ,
Իսկ արածներդ մինչև իսկ հիմա
Քթերիցս են թափվում անխնա:

Հանկարծ չտխրես, որ քեզ թողել եմ
Քո դատարկության ու շշերի մեջ,
Հիմա թվում է անգամ չեմ սիրել.
Հենց դրա՛ համար - հանկարծ չտխրես:

Պատճենաշնորհ © 2014 Սրբուհի Ստամբոլցյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Previous post Next post
Up