ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2008 - 2009 թվականների ամփոփ հաշվետվություն (Մաս 3-րդ)

Apr 20, 2011 15:15


3. Միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցություն

2009 թվականի հունվարի 20-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ-ի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև. պայմանագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են ինը երկկողմ փոխգործակցության (5000-ական եվրո), երկու միացյալ միջազգային լաբորատորիաների (8000-ական եվրո)  և մեկ գիտահետազոտական խմբի կազմավորման (4000 եվրո) ծրագրեր,

2009 թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր  ՀՀ ԿԳՆ  գիտության պետական կոմիտեի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ՄԳՏԿ «կանոնավոր» նախագծերի համաֆինանսավորման մասին,

2009 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրվել է համագործակցության պայմանագիր  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև, համաձայն որի՝ դրամաշնորհային մրցույթներին կմասնակցեն նաև Ղարաբաղի գիտնականները,

2010 թվականի մարտի 19-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջև,

2010 թվականի մարտի 24-ին ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Գիտության և տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի միջև,

մշակվել և ՀՀ արտաքին գործերի նախարարություն են ներկայացվել նաև  համաձայնագրեր՝

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի միջև համագործակցության մասին,

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի Ռումինիայի գիտական հետազոտությունների ազգային մարմնի միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին,

ընթացքում են Չինաստանի և Գերմանիայի հետ համագործակցության բանակցային աշխատանքները:

Ներքին համագործակցություն

2009 թվականի սեպտեմբերի 8-ին կնքվել է  համատեղ գործունեության պայմանագիր  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի միջև,

2009 թվականի հոկտեմբերի 12-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Տրանսֆեր տեքնոլոջի» ասոցիացիայի միջև,

2009 թվականի հոկտեմբերի 21-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջև:

Շարունակելի

գործունեություն, ԳՊԿ, բարեփոխումներ, արդյունքներ, հաշվետվություն, Գիտության պետական կոմիտե, գիտություն

Previous post Next post
Up