Ս. Հարությունյան «Երիտասարդներին գիտության ոլորտում պահելու համար նրանց պետք է բարձր աշխատավարձ տալ»

Apr 12, 2011 13:31

Ս. Հարությունյան «Երիտասարդներին գիտության ոլորտում պահելու համար նրանց պետք է բարձր աշխատավարձ տալ»

«Գիտության ոլորտում առկա խնդիրներն այսօր բազմաթիվ են:  Հայաստանում այս  ոլորտում ֆինանսավորման ծավալները բավականին փոքր են: Պետբյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմում է 9,4 մլրդ դրամ, ինչը շատ քիչ է»,- անդրադառնալով գիտության ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա ասուլիսում ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր մեր գիտատեխնիկական բազան թարմացման կարիք ունի, եղած սարքավորումները բավականին հին են, իսկ  թարմացման համար բավականին լուրջ գումարներ են անհրաժեշտ:

Ս. Հարությունյանն անդրադառնալով գիտության ոլորտում կադրերի երիտասարդացման խնդրին, նշեց, որ գիտությամբ զբաղվելու համար`  երիտասարդներին քաջալերելու նպատակով,  ՀՀ գիտության պետական կոմիտեն անցկացնում է հատուկ երիտասարդների համար գիտական թեմաների մրցույթներ:
«Սակայն այս մրցույթները բավարար չեն, երիտասարդներին գիտության ոլորտում պահելու համար նրանց պետք է բարձր աշխատավարձ տալ, քանի որ դա այն կարող ուժն է, որ պետք է կերտի մեր ապագան, եթե մենք չկարողանանք նրանց պահել, ապա կունենանք լուրջ կորուստներ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, մյուս խնդիրն այն է, որ Հայաստանում 35-45 տարեկան գիտնականները շատ փոքր թիվ են կազմում: Խնդիրն առկա է, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև ԱՊՀ շատ երկրներում:

Ս. Հարությունյանն նշեց, որ նախկինում թեմատիկ ֆինանսավորվող թեմաների ղեկավարների փոփոխություն տեղի  չէր ունենում, միշտ նույն մադիկ էին ֆինանսավորում, իսկ ղեկավարների միջին տարիքը տատանվում էր 60-66 տարեկանը:
«Իսկ այս տարի անցկացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթի պատկերն այլ է, որը  ես նվաճում եմ համարում: Այս տարի մրցույթի արդյունքում առաջացել է 25-30 տարեկան երիտասարդ ղեկավարների մի խումբ: Այս մրցույթում թեմաների մոտ 10 տոկոսի ղեկավարները եղել են 25-30 տարեկան երիտասարդներ»,- ասաց բանախոսը:

Այսպիսով, ըստ նրա,  թեմատիկ ֆինանսավորվող թեմաների ղեկավարների  միջին տարիքը, նախորդ տարիների համեմատ 10 տարով երիտասարդացել է` դառնալով 55-56 տարեկանը:

Աղբյուր` Panorama.am

http://www.panorama.am/am/education/2011/03/09/s-harutyunyan/

ԳՊԿ, բարեփոխումներ, արդյունքներ, Սամվել Հարությունյան, Գիտության պետական կոմիտե, գործունեություն, հաշվետվություն, գիտություն

Previous post Next post
Up