Ծախու մամուլը ԵՊՀ ընտրություներից առաջ հող է նախապատրաստում։

Feb 10, 2011 16:49

Ծախու մամուլը (Հրապարակ, Առավոտ, Լրագիր) արդեն մի քանի ամիս է լծվել է ԵՊՀ-ի ընտրությունները «նախապատրաստելու» գործընթացին։
Պետք է նշեմ, որ նշված թղթերը (ոչ թե թերթերը) արդեն բավականին գումար են աշխատել յուրաքանժյուրը մոտ 15 նյութ տպելով (հիմնականում մեկը մյուսից ուղղակի արտատպելով)։ Ասում են ամեն մի հոդվածի համար 500$ փող են ստանում։
Բացենք փակագծերը։
ԵՊՀ-ում այս տարի ընտրություններ են և թեկնածուներից մեկը, որ ուզւոմ է կամ ռեկտոր դառնալ, կամ էլ Ակադեմիայի նախագահ (Ակադեմիայի նախագահի ընտրություններն էլ են այս տարի) ոնց հաջողվի, վտանգ է տեսնում ԳՊԿ նախագահից։
Այս մարդու ինչ-ինչ հաշվարկներով (ասեմ որ հաշվարկները նման են մատից հոտ քաշելուն) ԳՊԿ նախագահը նույնպես ուզում է մասնակցել ռեկտորի ընտրություններին (չնայած որ ԳՊԿ նախագահը ինքը դեռ նման բան չի մտածել) ու դրա համար պետք է ԳՊԿ նախագահին մաքսիմալ սևացնել։
Դրա համար օգտագործվում է փող, վարձկան ստահակներ կիսագիտական շրջանակներից, սուտ ու կեղծիք և ամենահին մասնագիտությանը տիրապետող խմբագիրներ։
ա. փող
     պաշտոնի սիրահարը և իր «անշահախնդիր» ընկերը ԿԳՆ-ից փողի պակաս չեն ունեցել։
     Առաջինը բիզնես ունի ու հարուստ բարեկամ, երկրորդը մեծ փորձ (նրա տներին  նայելով կհասկանաք ինչ փորձի մասին է խոսքը ) ունի հենց նախարարությունում։  
     Ինչպես նա մի անգամ նշեց, - 10 տարուց ավել ա մոտս նախարարներ են աշխատում։
     Խոսքը գնում է ԿԳՆ նախարարների մասին։
բ. Վարձկան ստահակներ կիսագիտական շրջանակներից
    Նրանցից մեկը հատկապես արժանի է ուշադրության՝ Հարություն Կարապետյան։
    Չստացված ԳՊԿ նախագահ, որ ուզում էր դառնալ 2008թ,-ի ընտրություններից հետո, եթե իհարկե ԼՏՊ գար իշխանության։ Օգտվելով այն առիթից, որ ԳՊԿ նախագահը իրեն լավ է վերաբերվում և նրան կանչել էր ԳՊԿ-ում աշխատանքի, կարծելով թե պրն Կարապետյանը կարող է թիմի անդամ դառնալ։
    Սա էլ թաքուն երազում էր «հեղափոխությունից» հետո նստել նախագահի աթոռին։ Դրա համար պետք էր ընդամենը դավաճանել իրեն ընկեր համարողին։ Ասենք այս մասով պարոն Կարապետյանը մեծ փորձ ունի՝ 90-ականներից, երբ «քցեց» իր ընկերոջը դեռ Լենինականից, ասենք որ ԳԱՏԱՀ-ի մասով էլ սեփականաշնորհել է դրսից եկած գումարների բաշխման իրավունքը։
    Մյուսները բացի նրանից որ սրիկա են ինչպես առաջինը, նաև հոգեկան շեղումներ ունեն։ Ասենք նրանցից մեկը համարում է, որ Մեննդելեևը իր համամետ քիմիայի 8-րդ դասարանի աշակերտ է և ինքը շատ մեծ գյուտ է արել, որը ցավոք չի գնահատվում։
    Հա չմոռանամ նշել, որ այս բոլոր ստահակները ժամանակին ստացել են ԳՊԿ ներկայիս նախագահի աջակցությունը։ Կարապետյանը նույնիսկ ընկեր է համարվել, մնացածին օգնելու, հնարավորություն տալու նկատառումներից ելնելով (ըստ իս շատ իզուր նման մարդկանց շանս երբեք չպետք է տալ)։
գ. սուտ և կեղծիք
    Սուտ ու կեղծիքը իհարկե շատ կարևոր դեր են կատարում այլանդակների ձեռքին։ Սև ՊՌ մշտական ուղեկցողները։ Սկզբից պրն. Հարությունյանը հաստատ դառնում էր Ակադեմիյաի անդամ, որովհետև ամենինչ որոշված էր ՝ ադմինստրատիվ ռեսուրս և այլն։ Հետո նույն թերթը գրում է, որ պարոն Հարությունյանը չդարձավ Ակադեմիայի անդամ, որովհետև ակադեմիկոսներին նեղացրել էր՝  ֆիանանսական վերահսկողությունը մտցնելով ԳՊԿ-ի ենթակայության տակ։ Չեղած չարաշահումների մասին ինչ-ինչ հեքիաթներ, գումարների բաշխման մասով հիվանդագին մտքեր (ասենք ոմանց դուրը չի գալիս որ 
    Մատենադարանին գումար է տրամադրվում, կամ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին)։
   Կիսագրագետներին, որոնք 10 տարում կես հոդված են գրում, օգտագործում են իրենց հորույրանքներին հավելյալ «կշիռ» տալու համար։
դ. հնագույն մասնագիտությանը տիրապետող խմբագիրներ
    Մի ասացվածք կա. Գելի գլխին ավետարան կարդալ։
   Դրա համար ձեզ չեմ բացատրի, որ փողով ծախվելը վատ բան է։ Ուղղակի կասեմ, որ դուք ժուռնալիստի էլ չեք «ձգում», որովհետև ժուռանիստական պարզագույն էթիկային չեք տիրապետում և ձեր թերթը 2 դրամի դիմաց կարող եք սարքել տուալետի թուղթ ընդամենը։

Հ.Գ.
ԳՊԿ նախագահից խոսալուց առաջ գնացեք ԵՊՀ, որտեղ նա 6 տարի ամբիոնի վարիչ է եղել,  6 տարի դեկան, հետո էլ պրոռեկտոր։ Եվ փորձեք 1բացասական կարծիք գտնել նրա մասին։ Ասեմ, որ նրա ղեկավարության օրոք Մոլեկուլային Ֆիզիկայի ամբիոնը մի քանի տարի շարունակ համարվել է ԵՊՀ լավագույն ամբիոն  (տպագրված աշխատանքներով, միջազգային համագործակցությամբ, ակտիվությամբ դրսից բերված ֆինանսական միջոցների չափով): Հետո էլ Ֆիզիկայի ֆակուլտետը, որը նրա դեկան դառնալուց առաջ քանդվելու եզրին էր, իսկ դեկանությունից դուրս գալուց առաջ ամանեաուժեղ ֆակուլտետը (տպագրված աշխատանքներով, միջազգային համագործակցությամբ, ակտիվությամբ, ԵՊՀ բերված ֆինանսական միջոցների չափերով)։
Հ.Հ.Գ
Երևի այս շարքը կշարունակեմ ու արդեն սրիկաների կոնկրետ «հերոսությունների» մասին կգրեմ։
Ընթերցողիցս ներողություն եմ խնդրում մի քիչ էմոցիոնալ գրառման համար։
Բոլոր ընկերներիս խնդրում եմ տարածել այս նյությը։

ԳՊԿ, սրիկաներ, Մամուլ, ծախու ժուռնալիստներ, Սև ՊՌ

Previous post Next post
Up