Մոռանալ «տարածքային ամբողջականությունը»

Dec 02, 2010 11:42

Զինադադարի կնքումից հետո արդեն 16 տարի է ընթանում են բանակցությունները Արցախի հարցի շուրջ։
16 տարի է առաջարկվում են ինչոր լուծումներ, սակայն մինչև այժմ ոչ մեկը չի համապատասխանել մեր շահերին։
Եվ չի էլ կարող համապատասխանել, քանի դեռ բանակցությունների ընթացքում տեղ է գտնում «տարածքային ամբողջականություն» եզրույթը։
Բոլորը օգտագործում ենայդ բառակապակցությունը, սակայն «ազգերի ինքնորոշում» եզրույթը օգտագործում է Հայաստանը ու մեկ-մեկ Մինսկի խմբի համանախագահները։
Ադրբեջանը խուսափում է «ազգերի ինքնորոշում» եզրույթի օգտագործումից, որովհետև դա ԻՐ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ։
ՆԱՏՈ-ի վերջին Լիսաբոնյան հայտարարության մեջ արդեն Արևմուտքը «մոռացավ» այդ կարևոր սկզբունքի մասին։
Իսկ ինչու՞ ենք մենք օգտագործում «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը և ամեն անգամ նշում, որ հարցը 3 սկզբունքների հիման վրա պետք է լուծվի ու հատ-հատ նշում այդ սկզբունքները։
Ախր այդ մի սկզբունքը ՉԻ՛ ԲԽՈՒՄ ՄԵՐ ՇԱՀԵՐԻՑ։
Ուրեմն մենք պետք է անընդհատ խոսանք միայն «ազգերի ինքնորոշման» սկզբունքի մասին ու միայն այդ մասին։
Դա է մեր շահը։
Հայաստանի պարտականությունների մեջ չի՛ մտնում Ադրբեջանին լավություն անելը։
ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ։
ՈՒ ԽՈՍԵԼ ՄԻԱՅՆ «ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ»։

Արցախ, քաղաքականություն, Հայաստան, Ազգային շահ, Ադրբեջան, պետական շահ, սկզբունքներ

Previous post Next post
Up