Աշխարհի ամենահին տրեխները` կայծակ կեղծարարների գլխին

Jun 11, 2010 23:38

Համարյա բոլոր առաջատար հեռուստաալիքները տվեցին այդ լուրը ու համարյա բոլորը աղավաղեցին այն:
Հատկապես աչքի ընկան մեր ոխորիմ եղբայր ռուսները:
Հայաsտնի հետ մեկտեղ շեշտեցին Թուրքիան,  հետո շեշտեցին իռլանդացի հնեաբաններին մոռանալով, որ հայ հնեաբաններ են հիմնական խումբը, նշեցին որ իրականում դա այդքան էլ հին չի ու ավելի հինը Ամերիկայում են գտել:
Այս դեպքում էլ հատուկ մոռանալով, որ սա ամենահին մշակված ԿԱՇՎԵ տրեխներն են, իսկ Ամերկայինը եղել է թելով պատրաստված:



Շատ պրիմիտիվ տեղեկատվական հնարք է:
Նորությունը հիթային է, բայց վերաբերվում է անցանկանալի սուբյեկտի:
Դրա համար սուբյեկտի կողքին հայտվում է ուրիշ սուբյեկտ` առաջինի հետ որևէ կապ ունեցող, ապա հիթային նորության իրական սուբյեկտը փոխարինվում է նորով:
Արդյունքում կոշիկը գտել են Թուրքիայի մոտերքում, իմա Թուրքիայում:
Կոշիկը շատ լավ է, բայց մերոնք կներեք էնքան էշ են, որ պիտի BBC, կամ CNN-ը ռեպորտաժ տա, հետո նոր մերոնք հասկանան (կամ էլ չուզելով) այդ նորությունը 2 տարի ուշացումով տան:
Հիմա բոլորիդ ուշադրությունը ուզում եմ ուղղել որիշ կարևոր մի գտածոի վրա, որը մասին բարեհաջող մերոնք մոռացան (երևի էլի սպասում են CNN-յան "հրամանին"):
Նույն այդ քարանձավում գտել են կոշիկի տարիքի ԾԻՐԱՆ:
Գիտենք, որ ծիրանի լատինական անվանումը հնչում է որպես "հայկական խնձոր", բայց աշխարհում շատ բարեհաջող կերպով տարածվեց այն թեզը, որ ծիրանը չինական ծագում ունի ու Հայաստանի հետ կապ չունի, մեզ մոտ էլ հայտնվել է ընդամենը 2000 տարի առաջ: Ասեմ, որ մեր գիտանականները որոշները այդ թեզին բերեցին իրենց մասնակցությունը:
Հիմա գտնվել է 5500 տարվա ծիրան և այդ չինական թեզը ավտոմատ հերքվում է, դրանց ձեռքերն էլ կապվում է:
Ու մերոնք էլի բերանները ջուր են առել ու նստել:
Միգուցե ժուռնալիստներ էլ կարդան:
Ուզում եմ իրենց ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերի վրա:
1. Նմանատիպ տրեխներ մեր գյուղացիները կրել են ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը: Այսինքն մենք նույն մշակույթի կրողն ենք:
2. Այդ ժամանակ գյուղատնտեսությունը արդեն լայն զարգացում էր ապրել Հայկական լեռնաշխարոում: Ընտելացված էր ցորենը, գարին, ընտելացված էին եղջերավոր անասունները:
3. Կաշվի մշակումը արդեն բարձր մակարդակի վրա էր:
4. Ծիրանը ՀԱՅԿԱԿԱՆ միրգ է:
5. Նույն քարանձավում գտնվել է մարդու ուղեղի պահպանված հյուսվացք, որի գենետիկական ուսումնասիրությունը կարող է վերջակետ դնել վայ գիտնականների այն պնդումներին, որ հայերը մեր հողերում հայտնվել են 25 դար առաջ:

տեղեկատվություն, հնագիտություն, տրեխ, Վայոց Ձոր, Արենի

Previous post Next post
Up