Ի՞նչ գաղափարախոսություն: «Այլընտրանք»-ի էջում, www.ayl.am, բացակայում է որևէ կուռ գաղափարախոսություն: Ցույց տվեք, որտեղ է: Մի քանի դրվագներ.
«Զարգացում ապահովող ազատական հասարակարգերում կառավարման համակարգի հիմնական նպատակը հասարակության պարտադիր պահանջների՝ պետության պաշտպանության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է, շրջակա միջավայրի, կյանքի, առողջության, գույքի պահպանումը, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների կարգավորումը: Ըստայդմ՝ հարկատուները պարտավոր չեն կառավարությանը վճարել այլ գործառույթների համար:»
http://www.ayl.am/links/karavarum.htm Այդ որո՞նք են «այլ գործառույթները»: Պարզ գրեք, թող մարդիկ իմանան: Սոցիալական ծրագրե՞րը: Կամ ի՞նչ է մտնում «կյանքի, առողջության պահպանման» մեջ: Շվեդական ամբողջ սոցիալիզմը կարող է տեղավորվել «կյանքի, առողջության պահպանման» խորագրի ներքո: Եվ հակառակը, միմիայն իրավապահ և անհետաձգելի բուժօգնության մարմինների գործունեությունն էլ կարող է հասկացվել: Հիմա ո՞րն է: Ոչ մի պարզաբանում չգտա: Որտե՞ղ է ձեր գաղափարախոսությունը:
«Հայաստանի Հանրապետության տնտեսական ներկա վիճակի բնորոշիչներն են` մրցակցության բացակայությունը, մենաշնորհների հաստատումը, հովանավորչությունը, կոռուպցիան եւ պետական պաշտոնյաների կողմից տնտեսության դե ֆակտո կառավարումը:»
http://www.ayl.am/links/tntesakan.htm Գոնե շնորհակալություն ինքնաքննադատության համար, «Այլընտրանք»-ի ՀՀՇ-ական էլեմենտ: Պարզվում է, երբ ուզում եք, լավ էլ կարողանում եք մանրամասնել ձեր հանցանքները պետության և ժողովրդի առջև: Մեկ առ մեկ թվեցիք այն հիմնաքարային ու գիտակցված ձախողումները, որ "իրականացրեցիք" Հայաստանի համար ամենակարևոր, սկզբնական հաստատման տարիներին: «Մաֆիական»-օլիգարխական Համակարգ ստեղծեցիք, որն հետագայում միայն կատարելագործվեց ներկայիս հանցագործ ռեժիմի կողմից: Երկու ռեժիմներն էլ որակապես անտարբերելի են: Եվ շատ բնական պատճառով. մի քանի հոգի կռվշտվեցին վերևներում, պալատային գզվռտոց, և մի երկու հին ազգանվան փոխարեն մի երկու նոր ազգանուն սկսեցինք լսել: Այդքան բան: Ռեժիմների հին ու նորը մեծ մասամբ այդ ազգանուններով էլ որոշվում է: Որակապես՝ ո՛չ մի տարբերություն:
«Հայաստանում հաստատվել է կորպորատիվ պետություն, որը կառավարվում է իշխանության քրեական չարաշահմամբ սերտաճած պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից:»
http://www.ayl.am/links/elq.htm Ավելի լավ դժվար է ձևակերպել: Երբ որ 90-ականների սկզբներին ստեղծում էիք տարբեր տիպի «Գռզոներին» և խայտառակ ու անարդար «սեփականաշնորհում» իրագործում, չգիտե՞իք, որ դա քրեական կորպորատիվ համակարգ է կոչվում:
«Միակ ելքը վերադարձն է Շարժման գաղափարներին, որոնց առանցքն այն համոզմունքն է, որ Անկախ Հայաստանի ուժի ակունքը ազատ ժողովուրդն ու ազատ մարդն է:»
http://www.ayl.am/links/elq.htm Այո՛: 1988-ի հայ ժողովրդի աննախադեպ վերելքի, 1989-93-ի ջահել ու ահելի աննկարագրելի հայրենասիրական պոռթքումի ու զոհողության պատճառով մենք մեզ հարգեցինք և հպարտ զգացինք որպես ազգ: Եվ իշխանությունը, որպես պատգամ, հանձնեցինք մեր կողմից արդար կերպով ընտրված ղեկավարներին: Իրենք ունեին ամբողջ ժողովուրդը իրենց թիկունքին՝ ճիշտ և արժանապատիվ ներքին համակարգ ստեղծելու համար: Եթե ԿԱՄՔ ունենային (իսկ ՈՒԺ ունեին, ա՛զգն էր տվել) այդ ուղով շարժվելու, այդ դեպքում ոչ մի սով ու ցուրտ չէր կոտրի ժողովրդի ոգին, այլ հակառակը՝ կամրացներ: Բայց արեցին ընդամենը այն, ինչը ուզած Նազարբաև ու Ալիև կանեին. իշխանության կոպիտ ու անօրինական կենտրոնացում, ժողովրդի հանդեպ բացարձակ արհամարհանք, գռեհիկ ու անօրեն կապիտալիզմ և, վերջում, 1996-ին, բնական ավարտ՝ ընտրությունների կազմակերպված կեղծիք: (Ներկայիս ղեկավարներն էլ, լավ աշակերտների նման, ուշադիր նայում էին, սովորում, և հետագայում պրակտիկայում փայլուն կիռարեցին անօրինության բոլոր դասերը:)
Այդպես որ բոլոր ազնիվ մարդկանց համար, ովքեր կուզեին ակունքներին վերադառնալ, ուղղակի անհեթեթություն է այն սրիկաների կողքին կանգնել, որոնք գիտակցված կերպով թքեցին ու պղտորեցին այդ ակունքները:
Եվ դա էր հիմնական հարցը, որ այստեղ գրեթե ամեն մեկը տվեց երիտասարդ «Այլընտրանք»-այիններին. ինչու՞ եք միանում տականքներին, ինչու՞ եք քաղաքական պոռնկությամբ սկսում ձեր հասարակական կյանքը, ինչու՞ բարոյական նկարագիր չունեք: Անհարմա՛ր: