Իսկ սենց բան ունե՞ք??
Էլի իմ մանկության արխիվներից ա: Ունիկալ հրատարակություն: Հայկական կոմիքս, 1991 թիվ (!!!): Տպաքանակը` 70 000, տպվել ա Պետերբուրգում:
Ինչ-որ մեկը տենց մի 95-ին ինձ նվիրել էր: Ճիշտ ա, հետաքրքրությամբ կարդացի, բայց էն ժամանակ կոմիքսներին լուրջ չէի վերաբերվում, ասում էի` ամերիկյան տուֆտա ֆիգնյայ ա: Հետո հասկացա, որ գրաֆիկական գրականությունը կարա ոչ միայն տխմար սուպերհերոսների մասին լինի (չնայած դրանց մեջ էլ հետաքրքիր գործեր կան), այլև ասենք "
Պերսեպոլիս",
Watchmen ու
Cin City (էս վերջինը ուղակի գլուխգործոց ա): "Իշխան Նարեկի" հեղինակները Ռուբեն Գրիգորյանն ա, նկարիչը` Վարդան Զաքարյանը: Առաջինին չգիտեմ, երկրորդի մասին գիտեմ, որ Լոնդոնում կոմիքսների վրայ ա աշխատել, հետո մասնակցել ա
"Սասունցի Դավիթ" մուլտի վրա (ու մուլտի կոմիքսային ոճը ահավոր աչքի ընկնող էր, ես նայելուց նույնիսկ մտածում էի, ավելի լավ էր հենց կոմիքսով էլ սահմանափակվեին):
Ինքը "Իշխան Նարեկը" ունի որոշակի թույլ կողմեր` սցենարային առումով: Երևում ա, որ մարդիկ զրոյից Հայաստանում գրաֆիկական նովել էին ստեղծում: Բայց վիզուալ շատ էլ վատ չի: Թեման` հին Հայաստան, զինվորներ, հռոմեացիներ, մարտեր, գլադիատորական խփոցիներ` շատ հետաքրքիր պիտի որ լիներ 4-6-րդ դասարանցիներին, բայց դե 91 թիվ` կոմիքսագործության զարգացման ժամանակը չէր: Պատմությունն էլ, քստածի, կիսատ ա մնում` ենթադրում եմ, որ հետո պիտի շարունակությունը դուրս գրա, բայց դե ցուրտումութTM, ԽՍՀՄ էլ չկա издательство "Лицей"-ում տպելու և այլն: Արդյունքում, երկրորդ հայկական կոմիքսը լույս տեսավ մենակ 2009 թվին`
Տիգրան Մանգասարյանի Auctions of Souls-ը, էն էլ էդ Ամերիկայում ու անգլերեն լույս տեսած հրատարակություն ա (բայց դե դրանից ավելի վատը չի):
Մե խոսքով, ահավասիկ երկու էջ "Իշխան Նարեկից", մի օր որ չալարեմ լրիվ սկան կանեմ պդֆ կսարքեմ:
Գերի ընկած Նարեկը խզարում ա Կոլիզեյում
Իշխանուհի Անահիտը ռուլիտ ա անում, քանի ամուսինը տեղում չի