Տենց էլ չհիշեցի, թե մի երեք տարի առաջ Ոսկե Ծիրանին ինչի չգնացի նայելու "Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին" դոքյումենթարին, բայց դե չեղավ: Հետո տարբեր մարդկանցից սկսեցի լսել առավել քան դրական գնահատականներ, հետո իմացա, որ աշխարհքի տարբեր ՏՎ-ներով ու փառատերում են ցուցադրել (օրինակ Դե Նիրոյի նյույորքյան Տրայբեկայում) ու մի տեսակ մանթո ընգա: Մեկ էլ հոպ` ֆիլմը հայեցի վարձույթում: Ամսի 12-ից: Կնոջս հետ պոկվեցինք ՀՀ մայրաքաղաքի միակ գործող կինոթատրոնը, վազեցին տոմսարկղի մոտ, որ մեր լուման ներդնենք (պադդերժած ածեչեստվեննոգո պրոիզվոձիծելյա), էն էլ պարզվեց, որ հրավիրատոմսերով պրեմիերային ցուցադրություն ա: Ինչևէ, հրավիրատոմս ճարվեց, ռեժիսոր Վարդանը դուրս եկավ բեմ, երկու խոսք ասեց ու միացրեցին կինոն:
Խոսքեր չկան` մենակ էմոցիաներ` հարգանք, երջանկություն, զզվանք, լոմկա, էլի հարգանք, արցունքախառը ժպիտներ: Կինոյի ընթացքում դահլիճի տարբեր անկյուններից վսխլիպեր էին լսվում, ես էլ նենց ոչինչ հուզվելի է թերևս: Իսկ վերջում ֆիլմի հերոսներն էլ դուրս եկան բեմ: Նրանք, ովքեր կենդաին էին մնացել:
Վարձույթը շարունակվելու ա մինչև ամսի 21-ը կարծեմ: Օրական երկու սեանս` 15:00 ու 19:00 (բայց դե գնալուց մի հատ
moscow.am-ում ստուգեք):
Click to view