Դիմավորեք և ֆռենդեք` ականավոր երևանցի, կոմրադեսսա Մանե Թամանյան, ասյօրվանից արդեն նաև
tamanian .
Երեկվա իմ պոստի տակ`
Նարեկ Սարգսյանի, Ալեքսանդր Թամանյանի ու Երևանի համար մղվող ճակատամարտի մասին Մանեն կարևոր քոմենթ ա թողել: Ահավասիկ այն.
"Խնդիրը միայն այն չէ, որ կա պատկերասրահի շենքը, այլ այն, որ երբ Թամանյանը նախագծում էր այս շենքը, չկար արտաքին գործերի նախարարության շենքը, որը հետագայում կառուցվեց սիմետրիկ սրան: Լսել եմ, որ որբ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել են այս փաստին նա ասել է "ոչինչ, հետո դրա վրա էլ մի բան կկառուցենք": Ցավալին այն է, որ Թամանյանի անվան տակ կառուցվում է ինչ ասես "դե Թամանյանի նախագծում սենց էր": Բոլորիս հայտնի է, թե ինչպես կառուցվոց Հյուսիսայինը ու ինչ ստացվեց: Թամանյանի չիրականացված նախագծեր շատ կան ու դրանցից շատերը հիմա կառուցելւ անտեղին է` հաշվի առնելով քաղաքի հիմիկվա տեսքն ու շրջակա շինությունները:"