$200 էտը սլիշկըմ

Apr 19, 2011 19:07

Մեջբերում. "Արա Աբրահամյանը մրցանակաբաշխություն է հիմնել, որը կոչվում է «Հայերը 21-րդ դարում», մրցանակային ֆոնդը, ի դեպ, բավականին պատկառելի է, մի խոսքով` շատ լավ գործ է արվում: Ես, Աելիտա Դոլուխանյանը, Գուրգեն Խանջյանը, Սուրեն Աբրահամյանը, Վարուժան Այվազյանը եւ Գրիգոր Ջանիկյանն աշխատել ենք հիշյալ մրցանակաբաշխության 2010 թվականի գրականության հանձնաժողովում: Ուղղակի մի տեսակ զավեշտալի էր, որ այդպիսի հնարավորությունների տեր մարդը, այսպես ասած, «քցեց» մրցութային հանձնաժողովի անդամներին: Պայմանագրով նախատեսված էր, որ պետք է ստանանք 200-ական դոլար: Հետո բարերարի կողմից խոստում եղավ, որ կստանանք 100 հազարական դրամ: Բայց, ի վերջո, ստացանք 51 հազարական դրամ՝ 4 ամիս ուշացումով":

Պատմեց իմ ընկեր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը

ապոկալիպսիս

Previous post Next post
Up