Ասք փոքրացումների մասին

Apr 15, 2011 18:34

Եթե տաքսին շատ թանկ չնստեր, ամեն օր կնստեի, մենակ, որ մի քիչ շփվեի հայերի էդ կաստայի հետ: Այ օրինակ.
Նստում եմ տաքսի, որ Շահումյան հրապարակից շտապ հասնեմ Սայաթ-Նովա: Բարձրանում ենք Տերյանով, սաղ օք ա, պրոբկա չկա: Մեկ էլ էս ձյաձը ֆռում ա ու ասում ա. 
- Ախպեր ջան, մի հատ անհամեստ հարց տամ, կըլնի՞:
Սենց մտածում եմ, տեսնես` ի՞նչ պիտի հարցնի, անհամեստ բան: Ասի` դավայ: Գիտե՞ք ինչ անհամեստ հարց տվեց???
- Էս մեր հայ աղջկերքի ոռը էս վերջին տարիներին փոքրացել ա՞??
Մի հատ մտքումս հարցը սկան արեցի, նայեցի ձյաձյին, հետո նայեցի մայթով քայլող մի հատ աղջկա ու ասեցի, որ իմ որոք չափսերի լուրջ կրշճատումներ չեն գրանցվել: Սրան հետևեց մի պատմություն, որը կակբե պիտի որ հիմնավորեր ձյաձի վարկածը.
- Ապե ջան, էս մի քանի օր առաջ Գառնիի կոմերն էի, պըտի արդեն Երևան գայի, մեկ էլ ինչ-որ ջահելներ էին` մեկը եկավ, ասեց. հոպար, կըլնի՞ մառշռուտնու նման նստենք` քշենք Երևան: Ասի` խի՞ չի ըլնի, նստեք: Ախպեր, կպատկերացնե՞ս, հետևը ՎԵՑ հոգի աղջիկ էր նստած:

Մորաքույր Վարագույր

taxi

Previous post Next post
Up