Մի տաս օր առաջ Օմերգաներում էի, մասնակցում էի UCLA-ի հայագիտության ջահելական գիտաժողովին (Graduate Student Colloquium in Armenian Studies): 11 հոգի էինք, մեզանից չորսը` արտասահմանցի: Այսինքն ոչ թե եսիմորդեղահայ, այլ հենց եսիմորդեղացի: Դրանցից մեկն էլ մի հունգարացի չուվակ էր, Բենեդիկտը (նույն ինքը Բենոն), որը մի քանի տարի ա իրան նվիրել ա
Տրանսիլվանիայի հայերի ժառանգության ուսումնասիրմանը: Սովորել ա հայերեն, գալիս-գնում ա, իրան սրտով հայ ա համարում ու տենց:
Մե խոսքով, էս Բենոն մի օր Երևանում տաքսի ա նստում: Շոֆեռին նորմալ էրևնա արևելահայերով ասում ա տար ինձ ստեղ-ընդեղ: Մեկ էլ էս շոֆեռը ֆռում ա, ասում ա` դու հայ չես: Իրան բնիկ երևանցի համարող Բենոն նեղվում ա, ասում ա` ոնց թե??! Ինչին տաքսիստը տրամաբանական բացատրություն ա տալիս.
- Այ ախպեր ջան, բա ոչ մի ռուսերեն բառ չօգտագործեցիր:
Մորաքույր Վարագույր