Պատմություն ապառնի ժամանակի մասին

Feb 16, 2011 10:50

Մի հատ էլ խոխմա դեպք ռուսախոս մարդկանց ու հայոց լեզվի վրով: 
Մամայիս մեկ այլ ընկերուհի տարիներ առաջ գալիս ա Հայաստան իբրև հարս, լինելով ուկրաինուհի: Դե, գալիս ա, ու սկսում ա սովորել հայերեն: Ու մի օր էս կինը մենակով գնում ա շուկա: Շուկայում տեսնում ա, որ մարդիկ ինչ-որ բան առնելուց ասում են էս ինչից էս ինչքան կշռեք: Բայց հայոց լեզվի քերականության դասերից տիկինը հիշում ա, որ "կ"-ն ապառնի ժամանակի մասնիկն ա: Իսկ իրան կառտոշկան պետք ա ոչ թե ապագայում, այլ հիմա: Ու տենց մոտենում ա ուստին ու ասում ա.
- Индз ерку кило картошка шрек. 
Ուստը իրան չի կորցնում ու ասում ա.
- Քույրիկ ջան, էդքան չեմ կարող:

Զանավես

հայոց լեզու

Previous post Next post
Up