Մի դպրոցական ուսուցչուհի պատմում ա իմ ծանոթներից մեկին:
Ուրեմն, էս ուսուսչուհին իրա դասարանով (տենց մի երրորդ-չորրորդ դասարնցիներին) գնում ա Օշակական` Մաշտոց, գրեր, էսկոմ-էնկոմ: Իսկ էնտեղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում խաչտառեր կան` խաչքարներ են, Մաշտոցյան գրերով ամեն մեկը: Էս երեխեքը ուրախ-ուրախ սկսում են մարդ ա իրա անվան առաջին տառի մոտ կանգնել ու նկարվել (դե, Ադնակլասնիկ ա, բան ա): Մեկ էլ էս ուսուցչուհին տեսնում ա, որ երեխեքից մեկը մեկ էս կողմ ա վազում, մեկ էն կողմ ա վազում ու մի տեսակ իրա տեղը չի գտնում: Ուսուցչուհին ասում ա` բալիկ ջան, քո անունն ի՞նչ ա, որ չես գտնում տառը: Ասում ա` Ֆրունզիկ:
Ինչպես պարզվում է հետո, քանդակների հեղինակը իրա կայֆի համար սկսել ա էս տառերը կերտել ու տենց սաղ չոտկի կերտել ա (դե երևի բացի ԵՎ-ից, որովհետև դա էդքան էլ տառ չի), այդ թվում նաև Ֆ-ն: Բայց երբ որ եկեղիցն որոշում ա գնել դրանք վերոհիշյալ եկեղեցու բակում դնելու համար, մտածում են, որ քանի որ Մաշտոցը Օ-ն ու Ֆ-ն երազում չի տեսել, դրանց կարիքը չկա: Ըստ այդըմ, բոլոր մանուկ Ֆրունզիկները, Ֆելիքսները, Օնիկներն ու Օֆելիաները մնում են առանց ֆոտոյի: Իսկ մեծերը մի կերպ կդիմանան, ոչինչ: