Գնացինք, նայեցինք:
Ու չնայած, որ Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը
պնդում ա, թե այս ֆիլմը չի կարելի դատել, ես կհամարձակվեմ դա անել, որովհետև "Գարեգին Նժդեհը" ֆիլմ ա, իսկ ցանկացած ֆիլմ կարող ա ինչպես գովաբանվել, այնպես էլ քլգնվել՝ ցանկալի է տեղին, իհարկե: Հատուկ տանկի մեջ նստածների համար՝ ստորև գրվածը իմ խիստ անձնական կարծիքն է, որը կապ չունի Նժդեհի պատմական կերպարի հետ և վերաբերվում է միայն "Գարեգին ժդեհ" գեղարվեստական լիամետրաժ կինոնկարին:
Որ մետրերով չգրեմ, կարճ ու կետերով /զգուշացում՝ հնարավոր են սփոյլերներ/.
Թեմա
Մի կողմից խորհրդային տարիներից հետո անշուշտ մեր պատմության էս շրջանը կինոյում ցույց տալը լավ գաղափար էր, բայց ոնց ուզում եք մեջտեղից ճղվեք, էսօր Հայաստանում չկա ինֆրակառուցվածք նորմալ կինոարտադրության համար /գրողը տանի, ստուդիա չունենք նույնիսկ, էլ չեմ ասում կինոթատրոններ էդ անտեր կինոն ցույց տալու համար/, ուր մնաց պատմական էպիկի համար: Այնպես որ կարծում եմ, որ ի սկզբանե շտապել են: որ ընտրություններից առաջ հասցնեն ցույց տալ:
Ռեժիսոր
Տեսել եմ Քեշիշյանի "Սպանված աղավնին" ու "Խաչագողի հիշատարականը"՝ երկուսից էլ սարսափած էի: Ստեղ էլ տեսա նույն ձեռագիրը. խոշոր պլաններ, պաթոսասպան անող գեր-սարքովի դերասանական խաղ, սրտաճմլիկ մելոդրամա, երկուսուկեսժամանոց խրոնոմետրաժ:
Սցենար
Պաթոսը էնքան շատ էր, որ շաքարս սկսեց բարձրանալ առաջին տեսարանից: Պողոսի ու իր սիրելիի սիրային դիալոգը ֆիլմի սկզբում զարհուրելի էր, սարսափելի ու կատաստռոֆիկ անբնական, համարյա դժբախտ-ապրուստային: Էլ չեմ ասում, որ ոչ մի գյուղացի սաղ ֆիլմի ընթացքում որևէ բարբառով չխոսեց: Նժդեհի խոսքերը էնպես են գրած, որ ամեն նախադասություն անպայման աֆորիզմ լինի: ՈՒ անպայման էդ աֆորիզմը պետք ա գոռալ:
Սյուժեն կառուցված ա էնպես, որ չես հասկանում ինչը ինչի հետևանքով եղավ: Օրինակ, որտեղի՞ց հայտնվեց երկրորդ կինը, ինչի՞ հենց Բուլղարիա գնաց, երբ որոշեց, որ անհրաժեշտ ա լքել Հայաստանը, ինչի՞ բուլղարացի ընկերը դավաճանեց /ի դեպ, ֆիլմի, փաստորեն, միակ բացասական կերպարը/, երկրորդ ընտանիքի երեխայի մասին էլ չեմ ասում /բոլորս պարտավոր էինք իմանալ, որ որդեգրե՞լ ա??/: Բանտախցում Նժդեհին ցույց են տալիս մի ուրիշ դաշնակցականի հետ, որը ֆլեշբեքերից մեկում Նժդեհին կտրուկ դեմ ա դուրս գալիս: Բա ո՞նց երկուսով հայտնվեցին Սովետական բանտում? Ինչի՞ երկուսով?
ՆԿՎԴշնիկը սկզբում ներկայանում ա որպես զզվելի, խիստ բացասական կերպար, մեկ էլ վերջում՝ մի բարիանում ա, Նժդեհին մի լավություն ա անու՜մ: Իրա օգնականը, որը հայրենասեր ա ու Նժդեհին սպարապետ ա կոչում, սկզբում թվում ա թե պիտի շատ կարևոր կերպար լինի, բայց էլի կորում ա երկու տեսարան անց: Ընդհանուր առմամբ, բացառությամբ Նժդեհի ու մի քիչ Պողոսի /երկուսն էլ համեմատաբար միայն/ ոչ մի կերպար նորմալ չի զարգանում ու չի բացահայտվում: Կներեք, բայց դրամատուրգիայում առանց դրա չի լինում: Կան լիքը երկրորդական կերպարներ, որոնք հայտնվում են ու կորում են՝ չես հասկանում ինչու: Օրինակ՝ առաջին կինը կամ Նազենի Հովհաննիսյանը նավի վրա:
Պատմական իրադարձությունները, տպավորություն է ստեղծվում, ընտրված են կամայականորեն, ամեն տասնամյակից մի քիչ-մի քիչ, որ հնարավորինս շատ բան ճխտվի
Դերասաններ
Իսկապես չհասկացա ինչի էր պետք Նժդեհի երկու դերասան: Երիտասարդը ավելի համոզիչ էր թվում, չնայած իրա ձայնով չէր խոսւոմ, այլ ծեր Նժդեհի՝ էն որ յա-գարեգին-նժդեհ: Խորեն Լևոնյանը վատը չէր Պողոսի դերում, Չուլպանն ու Եֆրեմովը ոչ ինչ-որ բան ունեին խաղալու, ոչ էլ հավես:
Նկարահանումներ
Նկարահանումները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Փարիզում, Բոստոնում ու Սոֆիայում: Բոլոր երեք օտար քաղաքներում նկարահանում անցկացնելու իմաստը կտրականապես չեմ հասկանում քանզի ՈՉ ՄԻ էքստերյերային տեսարան չկա: Ի՞նչ կարիք կար հասնելու Փարիզ, որ նկարահանես տեսարան ռեստորանում? Բոստոնում կա մի րոպեանոց դիալոգ Կառլտոն հյուրանոցի մուտքի մոտ: Վաու: Սոֆիայում՝ երկուրոպեանոց տեսարան բացոթյան սրճարանում: Վաու-վաու, ցնցվեցինք:
Շատ գեղեցիկ են նկարահանված Հայաստանի լեռները՝ Մկո Մալխասյանը լուրջ օպերատոր ա: Բայց հենց հերթը հասնում ա մարտերին /իսկ մենք դիտում ենք պատմական կինոկտավ մեծ զորավարի մասին/, մենք տեսնում ենք մի քանի հատիկ ստատիստ, խոշոր պլաններ ու ճղճղված մոնտաժ:
Իհարկե հուզիչ էր, որ փորձել էին միիիի քիչ վերականգնել 53 թվի Երևանը: Էդպես երեք վայրկյան կադրում ա երևում ա կիսակառույց Հրապարակը՝ լրիվ կոմպագրաֆիկացված: Լավ փորձ էր, բայց շատ մուլտավարի էր: Ամեն դեպքում, դրական եմ համարում: Ստալինի արձանը Մայր Հայրենիքի փոխարեն՝ ավելի հաջողված էր
Ամփոփելով
Դահլիճը լիքն էր, մարդկանց դուր էր գալիս հիմնականում: Դա հեչ վատ չի: Միայն էն փաստը, որ հայկական կինո նայելու համար մարդիկ գալիս հասնում են կինոթատրոն՝ հուսադրում է: Մնում ա որ վերջապես գա էն պահը, որ կինոյի որակը գոնե մի քիչ, գոնե աստիճանաբար բարձրանա:
Ալսո, ֆիլմը նայելու ընթացքում բացահայտեցի իմ համար, որ ահավոր վատ գիտեմ Նժդեհի պատմությունը: Մոտ ժամանակներս կխորանամ: Հա, ֆիլմի շնորհիվ: Ծափարություններ
հ.գ այս գրառում նախատեսված չէ բլոգնյուզի համար, շնորհակալություն: