2001 թվի սեպտեմբերի 11-ին ես ու քուրս տատիկիս տանն էինք: Առիթ չկար, ուղղակի հաճախ էինք գնում էնտեղ: Ես էլ նստած Սինեմաքսով (ի դեպ, ո՞վ ա հիշում էդ ալիքը??) նայում էի Լեննոնի մասին մի հատ վավերաֆիլմ: Ընդ որում, կարծում եմ, որ դրանից առաջ մի քսան անգամ տեսել էի՝ էն ժամանակ ամեն մի հոլովակ բեաթլեսների մասին նայում անգիր էի անում, որտև հո չէ՞ի կարա քաշեի, պահեի, կամ յութուբով նայեի: Մի խոսքով, նայում-նայում եմ՝ էսօրվա պես հիշում եմ, Շոնը՝ Յոկոյի տղան, սկսեց խոսել, որ Ջոնը շատ լավ հայր էր բլա-բլա-բլա, ասեցի՝ փոխփխեմ, տեսնեմ՝ էլ ինչ կա նայելու: Մեկ էլ CNNով անցնելիս տեսնեմ՝ երկու իրա կողք կանգնած երկնաքեր, մեկը վառվում ա: Ներքևը գրած ա՝ Fire on world trade center: Տատիկս ասեց՝ джаникс, что это там происходит? Մտածեցի մի քիչ պահեմ՝ տեսնեմ ինչ կասեն հաղորդավարները, որոնք էդ ժամանակ դեռ բան չգիտեին: Մեկ էլ՝ հոոո՜պ, երկրորդ ինքնաթիռը եկավ ու դոմփեց երկրորդ շենքին:
Հետո արդեն սկսեցին փլվել, սաղ ալիքներով հատուկ թողարկումներ, քննարկումներ, բոլորը սկսեցին զանգել իրենց ամերիկյան բարեկամներն և այլն, և այլն:
Ջոնի կինոն էլ չնայեցի:
Անցավ կարծեմ երկու օր: ОРТ-ն առավոտվանից սկսեց հեռարձակել Tribute to heroes համերգը, որը ամերիկացիք կազմակերպել էին (փայլուն կերպով էին կազմակերպել, նենց, որ իրոք ամբողջ ազգը միավորվեր) այ էդ մեկուկես-երկու օրվա ընթացքում՝ բոլոր ժանրերի, մակարդակի ու ունակությունները սթարերը մեկի պես մոմերով շրջապատված ելույթ էին ունենում՝ մարդա մեկ-երկու երգ ի հիշատակ զոհվածների, հեռուստադիտողները հանգանակություն էին անում: Մենք էլ՝ ես ու քույրերս, էն ժամանակ առիթը բաց չէինք թողնում՝ վիդեոմագ ունեինք ու միշտ մի հատ դատարկ կասետ էր դրած մեջը, որ հենց մի նորմալ համերգ լինի՝ տեսագրենք լավ գործերը (քանզի յութուբ-մութուբ չկար էլի): Մեկ էլ դուրս են գալիս ինչ-որ պանկոտ չդզող դեմքեր: Ռուս մեկնաբանը ասում ա՝ Группа Лимп Бизкит исполнит очень не характерную для себя песню, балладу Wish you were here: Իսկ ես միամիտ անկիրթ պատանի՝ շա՞տ գիտեմ էդ երգի մասին?? Հնչում են առաջին ակորդները, դուրս գալիս են, շուշուտ սեղմում եմ rec-ը:
Click to view
Հաջորդ մի քանի օրը սաղ օրը էդ էի լսում: Մի օր էլ զանգում եմ ընկերոջս՝ Ժիրոյին, ինքն էլ իմ երաժշտական համար մեկ հեղինակությւոնն էր, ասում եմ՝ լսի, բա լսել ե՞ս Լիմփ Բիզկիտի Wish you were here-ը? Ասում ա՝ հո դու խելա՞ռ չես, էդ Փինք Ֆլոյդի երգն ա: Չէ հա, ասում եմ, բա տուր լսեմ: Ու տվեց ինձ լսելու իրանց Mp3 հավաքածուն, որից առաջին մեկ-երկու տարին ես լսում էի Wish you were here ու Dark side of the moon ալբոմները:
Ասածս որն ա՝ 11 տարի առաջ էս օրը իմ կյանքը փոխվեց, ես ծանոթացա աշխարքիս երեսի ամենաֆանտաստիկագույն խմբի հետ: Մեկ էլ ասեմ, որ Բիզկիտենց քավըրը իրոք բավական լավն ա: Այ հիմա լսեցի՝ ու հիշեցի էդ օրերը: Տարօրինակ օրեր էին: Երևի աշխարհքը իսկապես մի տեսակ փոխվեց: Բայց իմ համար կարևորը Փինք Ֆլոյդն ա :Ճ