Նախորդ ուիք-էնդը անցկացրեցի այնտեղ ուր գտնվում են Ռոբերթ Բըրնսի ու Սարոյանի պատմվածքի/պիեսի գլխավոր հերոսի սրտերը` Սքոթլանդիայի լեռներում: Քանի որ հենց ընենց չէի գնացել, հոդվածը Ереван ամսագրի համար արդեն գրված ա, հիմա չեմ խորանա: Բայց երկու բան կնշեմ: Նախ, շատ հուզիչ ավանդույթ ունեն Էդինբուրգում, որը շատ նման ա մեր` ինչ-որ մեկի հիշատակին պուլպուլակ կանգնացնելուն: Իրանց մոտ հիշատակն անմահանում ա փայտյա նստարանների վրա: Նստարանները դրված են փողոցների մայթերին, պուրակներում, Հին քաղաքում, Նոր քաղաքում, նույնիսկ Էդինբուրգյան ամրոցի տարածքում:
Նաև Էդինբուրգում ահավոր գնահատվում ա հնությունը (ըստ էության, ինչպես մնացած բոլոր նորմալ, պատմություն ունեցող քաղաքներում): Այ օրինակ դիտարկենք էս հիիիին, գեշ ու տձև տնակը (ֆոտոն` Առնոս Մարտիրոսյանի): Բայց ինչքան էլ ինքը տձև ա, ինքը կանգուն ա արդեն մոտավորապես 400 տարի (եղել ա լոկալ թագուհու բաղնիքը): Ու նույնիսկ երբ որ Էդինբուրգը դառնում էր ժամանակակից առաջադեմ քաղաք ու պետք էր նոր փողոցներ փռել, ինքը մնացել ա իրա տեղում: Նույնիսկ ահագին խանգարելով մայթին: Բայց էդինբուրգցիները ըմբռնումով են մոտենում նրան, որ հնությունը մի քիչ խանգարում ա իրանց քայլելուն: Ինչի եմ շեշտում էս մայթի պահը, որովհետև բոլորովին վերջերս մի կարևոր անձնավորություն հեռուսուտացույցով ասում էր, որ Աֆրիկյանների տունը պետք ա քանդել ու հավաքել իրա հիմիկվա տեղից երկու մետր էն կողմ, որ չխանգարի Տերյանի մայթին: Ինչպես ասում են, ֆեյսփալմ:
Իսկ ընդհանուր առմամբ, կարգին քաղաք էր, սքոթերն էլ նորմալ մարդիկ են, պարկապզուկն էլ... երկու օր հետո արդեն դավադիտ ա անում :Ճ