Էսօր տենց հավես օր ա` 1895 թվի դեկտեմբերի 27-ին Փարիզում Լյումյեր ախպրտանքը կազմակերպեցին առաջին վճարովի կինոդիտումը: Ցուց տվեցին, ի դեպ, ոչ թե գնացքովը, այլ "Աշխատավորները դուրս են գալիս գործարանից" 47-վայրկյանանոց բլոքբասթերը: Բոլորիս շնորհավորում եմ: Համ էլ, շարունակելով թեման ուզում եմ սենց մի հատ համեմատություն անել կինոշնիկների ու կմ-ֆրենդերի միջև, որոնցից շատերը աչքի են ընկնում բլոգբասթերներով:
Click to view
Եվ այսպես.
ovanitas - Սույն կոմրադը հայեցի ԿՄ-ի Տարանտինոն ա` գրում ա ամիսը մեկ-երկու անգամ (Կվենտուսը` 3-5 տարին մեկ ա կինո գմփցնում), ամեն մի պոստ իրադարձություն ա, Կվենտուսի նման լիքը հղումներ ա անում դասականներին, հումորը` տասից տաս, ու աչքի ա ընկնում խոսքի բացառիկ թույն կիրառմամբ (հիշենք Կվենտուսի երկխոսությունները):
dabavog - Օլիվեր Սթոուն` պոստերը աչքի են ընկնում գեղարվեստական ձևավորմամբ, միաժամանակ բարձրացնում են հայոց աշխարհի ամենակարևոր ու սուր հարցերը, ոնց որ Սթոունը իրա համարյա բոլոր կինոներում (բացի հոմոէրոծիկ "Ալեքսանդրից") + որոշ պոստեր (օրինակ էլեկտրամանտյոր Ժորիկի մասին) նման են Սթոունի վավերագրական գործերին (օրինակ Ֆիդելի մասին ֆիլմը):
khlurd - գրում ա հաճախ, կարճ, հումորով, նման թեմաներով, բայց ամեն անգամ հավեսով` իսկը Վուդի Ալեն:
noni_no - էլի բարձրացնում ա լուրջ ու սուր հարցեր, բայց ոչ էնքան Սթոունն ա, այլ դոկումենտալիստ Ռոջեռ Մուռը:
kornelij - Սկորսեզեի դոկումենտալիստ տարբերակը` Սկորսեզեն նկարում ա կինոյի ու ռոքի մասին, Կոռնելը գրում ա ցանցի մասին:
so_vetnik - Կոեն ախպերություն` ճիշտ ա, Կոենների նման հաճախ չի գրում (հաճախականությամբ ավելի շատ Տարանտինոյոտ ա), զատո վերոհիշյալ հանճարեղ եղբայրների նման թույնագույնս հումորով փայլուն կերպով բացահայտում ա հասարակության (իրանք` ամերիկյան, սո_վետնիկը` հայեցի) իդիոտիզմը:
gost_474_90 - Լենի Ռիֆենշթալ :ՃՃՃ Ռաբիզը նենց փայլուն կերպով ա նկարագրում ու ներկայացնում, ոնց որ ֆրաու Ռիֆենշթալը հայտնի կուսակցության հայտնի գործունեությունը :Ճ
ogostos - հազվադեպ ա գրում, զատո գրելուց մեծարում ա Երևանը (օք, ոչ միշտ), ոնց որ Սկորսեզեն` Նյու-Յորքը:
beat_9 - վստահ չեմ, բայց երևի` Տերի Գիլիամ, որտև շատ սյուռ մատեան ա վարում :Ճ (համ էլ Գիլիամի նման սկսել ա ուշ-ուշ գրել)
gago_berlin - Էյզենշտեյն` գաղափարական կինո, սեփական սծիլով :Ճ
yozhezavrik - միանշանակ Դիսնեյ` ուծի-պուծի, բարի, ուրախ ու լուսավոր, կարա լինի համ փոքր, կարճեմտրաժ պոստ, համ էլ ավոլի մասշտաբային, լիամետրաժ :Ճ
Շատ բառադի է՞ր? :Ճ Սաղ ֆրենդերիս սիրում եմ, բայց կինո-էկվիվալենտ մենակ մի քանիսին կարողացա գտնել, սոռի:Ճ
Մե խոսքով, շնորհավոր կինոյի ծնունդը ու շնորհավոր գալիք Նոր տարին` սկսենք պատրաստվել գալիք տարվա ապոկալիպսիսին :Ճ