Քայլ հետ

Nov 21, 2011 10:58

Երեկ գնացինք կինո "Մոսկվայում" նայելու միաժամանակ ցուցադրվող երկու հայրենական կատակերգություններից մեկը` "Փեսացուն կրկեսից": Երեկ էդ կինոյի վարձույթի 25-րդ օրն էր ("Նաիրիում" էլ ա գնում), բայց դահլիճը լիքն էր, ու ես ոնց հասկացա` գալիք մի քանի օրվա համար էլ տոմս արդեն չկա ("Ալաբալանիցան" էլ ա նույն ձևի անշլագ): Ասել է թե` սխալվում են նրանք, ովքեր պնդում են, որ հայերը կինո գնալ չեն սիրում` լավ էլ գնում են, եթե հետաքրքրվում են: Մե խոսքով, սպասելիքնը ահագին շատ էին, որովհետև անցյալ տարի նույն ստեղծագործական թիմը շատ լավ գործ էր արել "Պահանջվում է միլիոնատեր" ֆիլմում: Էս անգամ ամեն ինչ զգալիորեն շատ ավելի վատ էր:



Հիմնական ու կարևորագույն խնդիրը սցենարն էր: Եթե անցյալ անգամ չնայած հեղափոխական նորարարություններ չկային, բայց ամեն ինչ համահունչ էր, հարթ ու ծիծաղալու, էս անգամ սաղ խառնել էին իրար, երկու իրար հետ չխոսացող սյուժետային գիծ էին մտցրել ("կարևոր արտեֆակտ, որի հետևից ընկած են տարբեր ուժեր"+"քյալի հանդիպումը ընկերուհու ծնողների հետ"), որոնցից ոչ մեկը նորմալ չբացվեց, կատակները ականջից ձգած էին (մեծ մասը սյուժեի հետ կապ չունեին), համ էլ նկատվեց մի քանի հատ պլինտուսա-զուգարանային հումոր, դերասանները չէին կարում ոչ մի բան անեին` երևի էլի սցենարից: Հատուկ նշեմ Նարեկ Դուրյանի անօգնական ու կարիկատուռային խաղը, որով կարելի էր զարմացնել մենակ ԿՎՆի երկրպագուներին:

Սենց տխուր բաներ: 

кино, армянское

Previous post Next post
Up