Զրույց հրահանի շուրջ

Nov 10, 2011 11:18

Բրյուսելում մնում էինք տիկնոջս մորաքրոջ տղայի մոտ: Էդ քանի օրը իրա մոտ էր մնում նաև մի հատ ծանոթ տղա` մի հատ հույնի բրիգադում ռեմոնտի գործ անող Վարդանը: Մե խոսքով, հենց առաջին օրը Վարդանը առաջարկեց մոտակայքի փաբերից մեկում գարեջրվել: Գնացինք, նստեցինք դրսում, որ կարողանանք ծխել (իսկ եղանակը` իսկը գարուն): Մեր համար զրից ենք անում դեսից դենից, մեկ էլ կողքից մեկը մոտեցավ ու էսկուզեմուայով հրահան (մրցունակերեն ասած` զաժիգալկա) ուզեց: Դե տվեցի: Կպավ, նստեց կողքի սեղանին: Մի տաս րոպե հետո էլի ուզեց, էս անգամ sorry-ով, դե հասկացավ, որ տեղացի չենք: Կպավ, ու վերադարձնելուց ինչ-որ անծանոթ բառ ասեց: Ասեցի`
- Sorry?
Զարմացավ`
- Oh, sorry, I thought you are arabs...
- No, Armenians, - հազարամյա քաղաքակարտության տեր մարդու հպարտությամբ (աչքերիս մեջ երևի նաև երևաց, որ երբ որ մենք թատրոն ունեինք, բելժերը դեռ գոյություն չունեին):
- You mean from the Republic of Armenia?Դե հա, բա էլ ինչ: Ինչպես բոլորը նման դեպքերում, հիշեց առաջինը ինչ գիտի մեր հետ կապված.
- O~, Charles Aznavour! - այո-այո, բայց նաև` System Of a Down, - yeah! they are my kind! 
Ու գնաց: Սկզբում հետաքրքվեց, արդյո՞ք սօադի անդամները հայաստանցի են, թե ախպար: Ասեցի ոչ` բոլորը ախպար են (չեմ սխալվել չէ՞?? :Ճ), քանզի իրանց անսեսթրներին ջենոսայդի են ենթարկել թուրքերը: Ու ստեղ չուվակին բացեեե~ց... Կարճի մեջ բերում եմ մի կես ժամվա մեջ հնչեցված թեզերը.
"Զզվում եմ էս թուրքերից ու արաբներից, լցվում են Եվրոպա, իրանց իրավունքներն են կաչատ անում, չեն ինտեգրվում, մուննաթ են գալիս, իրանց իսլամն են տարածում, ձեր Ջենոսայդը չեն ընդունում` Եվրոպայի վերջը գալույ ա":
Հարցրեցի արդյո՞ք տեղացի ա: Պարզվեց, որ կիսաբելժ կիսաարգենտինացի ա: Ու Եվրոպայի վերջը իրա կարծիքով մոտ ա` Հունաստանից հետո կտրաքեն Իտալիան ու Իսպանիան, Պորտուգալին արդեն գոյություն չունի, Բելգիայում ամեն ինչ ոռի ա, բայց համեմատաբար մյուս եվրոպների հետ` փառք ա: Ու Արգենտինայում կայֆ ա` տնտեսությունը վերականգնվել ա, մարդիկ ուրախ ու բախտավոր են, ու վաբչե ինքը հեսա վեշերը հավաքում ա գնա այնտեղ ուր ծնեալ են Մեսսին ու Դիեգոն (հա, ես էլ տենց ասեցի, որ Մեսսին վերջն ա :Ճ): 
Բա ջենոսայդի մասին ու՞րդուցը գիդաս, գյա՞? Սա, բա` Արխենտինայում հայ ընկերներ ունեմ, ուրախությամբ նշեց, որ յուր երկրորդ (առաջի՞ն) հայրենիքը վաղուց ու հստակ կողմ ա կանգնել հայ ժողովրդին, թքելով Թուրքիո երեսին: Մեկ էլ ասեց, որ Բելգիո ա-լա ֆրանկա ալիքներով (այսինքնս` ոչ հոլանդալեզու) մի շարք վավերագրական ֆիլմեր ա տեսել, ինչպես նաև The film with Omar Scharif... Ասեցի` վա~յ, "Մայրիգն" ես տեսե~լ: 
Էլի անցնանք հայերին` Էգոյանի մասին լսեր էր, Վարդանը հիշացրեց Ագասիի մասին, սա զարմացավ, ասեց` ո՞նց, վրացի չէր ինքը?, հետո նշեց Ալեն Պրուստին ու տենց: 
Հետո, որ ֆուտբոլի մասին խոսացինք, պատմեցի մեր սբոռնու վերջին հաջողությունների մասին, ինքն էլ ասեց, որ գնաս Արխենտինա (խորհուրդ տվեց տեղափոխվել, հատկապես, որ ես լեզուներ գիտեմ), բալետ կանես այ էս թմին` ցուց տվեց բանալիից կախված բրելոկը "Ռասինգի" լոգոյով:

путешествие

Previous post Next post
Up