Չիկագոյում փակվել է Next թատրոնը. պարբերականը վերլուծում է պատճառները

Nov 14, 2014 19:37

Օրերս Chicago Tribute պարբերականի հեղինակ Քրիս Ջոնսը (Chris Jones) հոդված էր հրապարակել` «Նեքստ թատրոնը (Next Theatre Company) փակում է իր դռները» վերնագրով:

Հոդվածը ներկայացնում եմ թարգմանաբար, հատվածաբար:

34 տարվա պատմություն ունեցող Նեքստ թատերական ընկերությունն այսօր փակում է իր դռները: 2014-15-ի համար նախատեսված ներկայացումները չեղյալ են հայտարարվում, եւ բաժանորդներն իրենց գումարները հետ չեն ստանա:

Իսկ որո՞նք են փակման պատճառները. պարտքը, հանդիսատեսի թվի հանկարծակի անկումը, բարերաների տրամադրած գումարների շարունակական պակասությունը, եւ, իհարկե, մի քանի տարի հետ գնացող գեղարվեստական ու վարչական կառավարման որոշ տխրահռչակ օրինակները:

Սակայն միեւնույն ժամանակ առկա էր տասնամյակների հարուստ ու համարձակ աշխատանք, հատկապես հիշարժան են նոր բեմադրությունները Նեքստի բեմում:  Նեքստի փակվելը դաժան հարված է Էվանսոնի բեմադրական արվեստին:

«Այս թատրոնի ձախողումը տեսնելն իսկապես ծանր է», ասել է գործադիր տնօրենը, Ռոբ Անդլմանը: «Եւ առավել եւս ծանր է տեսնել, որ ձախողումը հանդիսատեսի պակասի պատճառով է»:

«Մենք բոլորս ենք տուժում այս կորուստից», ասել է Բ. Ջոնսը, հարեւան Northlight թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նեքստ թատրոնի անկումն անսպասելի չէր: Կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսական դժվարություններ է ունեցել, համեմատած Չիկագոյում առկա մյուս թատրոններին: Հուլիս ամսին Էվանսոնի համայնքապետարանը հայտարարել է, որ Նեքստը չի վճարել վարձակալության համար մի քանի ամիս շարունակ եւ մոտավոր 80.000 դոլար պարտք ունի: Այդ ժամանակ Անդլմանը հարցազրույցների ընթացքում ասել է, թե գործադիր մարմինն անձնակազմի գործողություններին խառնվելու իրավասություն չունի: Եվ սա առաջին անգամ չէ, որ Նեքստի գործադիրն անձնակազմի գործողություններին չի խառնվում:

2010 թվ. թատրոնը հեղինակային իրավունքների ոտնահարման հետ կապված վեճի մեջ է ընկել եւ այդ ժամանակվա գեղարվեստական ղեկավարը աշխատանքից ազատվել է: Այս միջադեպը խիստ հարված է եղել թատրոնի համար: Այնուամենայնիվ, Նեքստը կարողացել է վերականգնվել հաջորդ գեղարվեստական ղեկավարի, Ջենիֆեր Ավըրի օրոք:
Ինչպես գործադիր տնօրենն է տեղեկացրել, թատրոնն այս ամառ որոշ դրամաշնորհներ է ստացել, սակայն դա բավական չի եղել: Միեւնույն ժամանակ, բաժանորդների առանց այդ էլ փոքր թիվը անցած սեզոնից այս սեզոն գահավիժել է 250-ով` 700-ից 450 դառնալով:

Ինչպես Անդլմանն է տեղեկացրել, վերջին ներկայացումը, «Luce»-ը, «սարսափելի վատ վաճառք է ունեցել»:
Գեղարվեստական ղեկավարը նամակով տեղեկացրել է դերասաններին եւ թատրոնի մյուս արվեստագետներին թատերաշրջանի կեսերին թատրոնի փակման մտադրության մասին: Նա նշել է, որ իրենք ցանկացել էին թատրոնը փակել խաղաշրջանի սկզբում, սակայն ձգել են մինչեւ այս պահը` հույս ունենալով, որ ֆինանսավորման աղբյուրներ կգտնվեն:

Թատրոնը նախատեսում էր բեմադրել «Ռիչարդ 3-րդ»-ը, սակայն դա չեղյալ է հայտարարվել: «Մենք չենք կարող նոր պարտավորություններ ստանձնել, եթե գիտենք, որ չենք կարողանում դրանք իրականացնել», ասել է Անդլմանը:

Նախորդ տարիներին Նեքստ թատրոնը հայտնի էր իր համարձակ ու սրամիտ աշխատանքով:

Նեքստի վերջին հիթը «Ամեն ինչ լուսավորված է» բեմադրությունն է: Նեքստը նաեւ Չիկագոյի հանդիսատեսին է ներկայացրել տարբեր գրողների գործեր, մասնավորապես, շատ է անդրադարձել անգլիացի հեղինակներին:

Նեքստի բաժանորդների համար որեւէ փոխհատուցում չի լինի: «Ցավոք, մենք փող չունենք, բայց մենք կապ ենք պահում այլ թատրոնների հետ եւ հույս ունենք, որ նրանք կընդունեն մեր բաժանորդներին», ասել է գործադիր տնօրենը: Northlight-ը կլինի այդ թատրոններից մեկը:

թատրոն, թատրոնի փակում, հանդիսատես

Previous post Next post
Up