Ազան և իկամա

Jan 15, 2013 23:43





Մուհամմադն ասել է. «Եթե եկել է աղոթքի ժամանակը, թող ձեզանից մեկը կարդա ազան, իսկ ամենաարժանավորը լինի ձեր իմամը» (հադիսը բերված է ալ-Բուխարիի և Մուսլիմի մոտ): Եվ ցույց տալով թե ինչքան խրախուսելի է ազանի ընթերցումը, ընդգծեց. «Եթե մարդիկ իմանային, թե ինչքան շատ սաուաբա (պարգևատրում) կա ազանի ընթերցման և աղոթքի ժամանակ առաջին շարքում կանգնելու մեջ և չէին գտնի այլ միջոց այդ իրավունքը նրանցից որևէ մեկին հանձնելու բացի վիճակահանությունից ապա կդիմեին նրան: (Հադիսը բերված է ալ-Բուխարիի և Մուսլիմի մոտ):

Բոլոր մզկիթներում ուրբաթօրյա հինգ պարտադիր աղոթքների ժամանակ ազանի և իկամայի ընթերցումը մուսուլմանական իրավունքի բոլոր գիտակների կարծիքո տղամարդկանց համա «սուննա մուաքքադա» հանդիսանում: Այսինքն ինչպես ազանի, այնպես էլ իկամայի կատարումը պարտադիր է: Աղոթքից առաջ դրանք չարտասանելը քննադատելի է, բայց մեղք չի հանդիսանում: Ինչ վերաբերում է արևի խավարման ժամանակ արվող նամազի, տոնական և հուղարկավորության աղոթքների ժամանակ դրանց կոլեկտիվ կատարման դեպքում ազանի փոխարեն ասվում է «աս-սալաթու-լ-ջամիան»: Աղոթքի ժամանակ կանանց կողմից ազանի և իկամայի ընթերցումը կշտամբելի է:

Այսիպիսով, ազանը (أذان) կոչ է մարդկանց հերթական պարտադիր աղոթքը կատարելու համար: Այն ազդարարում է աղոթքի սկիզբը: Այ մուազզինի կողմի (مؤذن) արտասանվում է բարձր ձայնով, համապատասխան ժամի գալուց հետո: Ազանի ժամանակ մուազզինի ձեռքերը պետք է կպնեն ականջների բլթակներին, իսկ հայացքը շրջված լինի դեպի Կիբլա ( Մեքքայի ուղղությամբ): Ազանից հետո ընթերցվում է աղաչանքը՝ դուան, որն իր մեջ ներառում է սալաուաթը (صلوة - օրհնությունը) ւղղված Մուհամմադին, նրա ընտանիքին և զինակիցներին: Ազանի ընթերցումից մի քանի րոպե անց՝ աղոթքից առաջ ընթերցվում է իկաման: Այսպիսով իկաման (إقامة) ֆարդի (فرض - պարտականություն) կատարելուց անմիջապես առաջ իրականացվող կոչն է:

Եթե ազանը ընթերցվել է քաղաքի կամ շրջանի մզկիթներում, ապա մզկիթ չեկած մարդկանց համար ազանի ընթերցումը պարտադիր չէ բնակարաններում: Նրանց բավական է ընթերցել իկաման: Դա ասում են բոլոր ալիմները, բացի շաֆիներից: Վերջիններիս մոտ նույնիսկ այս դեպքերում է ազանի ընթերցումը ցանկալի:

Ազանի տեքստը՝

الله اكبر الله اكبر - Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (2 անգամ)
أشهد أن لا إله إلا الله - Վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի (2 անգամ)
أشهد أن محمدا رسول الله - Վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է (2 անգամ)
حي على الصلاة - Շտապե՛ք աղոթքի (2 անգամ)
حي على الفلاح - Շտապե՛ք փրկվել (2 անգամ)
الصلاة خير من النوم - Աղոթքը քնելուց լավ է (2 անգամ)
الله اکبر الله اکبر - Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (1 անգամ)
لا إله إلا الله - Չկա աստվածություն Ալլահից բացի (1 անգամ)

(Շեղատառերով նշված հատվածը ընթերցվում է միայն առավոտյան աղոթքի ժամանակ)

Իկամայի տեքստը ազանի տեքստից տարբերվում է նրանով, որ վերջամասում ասվումقد قامات الصلاة"

Կանգնե՛ք աղոթելո նախադասությունը:

Հետաքրքիր փաստեր.

1. Առաջին ազանը ընթերցվել է Մուհամմադի օրոք Մադինայում Բիլալ իբն Ռաբահի կողմից, ով էլ համարվում է առաջին մուազզինը:

2. «Շտապե՛ք աղոթքի» նախադասությունը ասելիս մուազզինը գլուխը թեքում է աջ, իսկ «Շտապե՛ք փրկության» նախադասությունը ասելիս՝ ձախ:

3. Շիաները արտասանում են նաև "أشهد أن عليا ولي الله" (Վկայում եմ, որ Ալին Ալլահի փոխանորդն է) և "خیر علی خير العمل"(Շտապե՛ք բարի գործ կատարելու): Զեյդիականներն ավելացնում են միայն երկրորդը:

4. 1920-30-ական թվականներին Թուրքիայում Աթաթուրքի կառավարությունը պնդում էր արաբերենով ազանի՝ թուրքերեն տարբերակով փոխելու վրա: Սակայն 1950 թվականին ընդդիմության հաղթանակից հետո այս փոփոխությունը մերժվեց: Համարվում էր, որ թուրքերենով օգտագործվող ազանը հակասում էր այն հադիսին, որը պնդում էր, որ արաբական տեքստը թարգմանվելուց չի պահպանում իր իմաստը:

Աղբյուրները՝ mumkin.narod.ru
                           ru.wikipedia.org
                          Ислам. Энциклопедический словарь

Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

Ազան և իկամա

Previous post Next post
Up