![](http://ic.pics.livejournal.com/armislam/50518415/94583/94583_600.jpg)
2006 թվականին Անգլիայում մուսուլմանների թիվը անցավ 1,7 մլն-ը, որոշ տվյալներով այն հասնում է 2 մլն մարդու (բնակչության 3%-ը)՝ չհաշված անօրինական գաղթականները: Հիմնականում նրանք նախկին բրիտանական գաղութներից եկվորներն են՝ Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Իրաք և արաբական այլ երկրներ: Նրանց մեծամասնությունը կազմում են
սուննիները: Համաձայն 2001 թվականին անցկացված մարդահամարի՝ մուսուլմանների մոտ 38 տոկոսը հաստատվել է Լոնդոնում: Նրանց զանգվածային ներգաղթը համընկել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի և գաղութային համակարգի փլուզման հետ: Դա «պատմական» ներգաղթ էր:
Ներգաղթի առաջին ալիքի առաջացման պատճառներն էին՝
1. Գաղութային կայսրության փլուզումը և բրիտանական բանակի պակիստանյան և հնդկական ծագում ունեցող նախկին զինծառայողների տեղափոխվելը Անգլիա։
2. Մանգլա ամբարտակի կառուցման ավարտը Պակիստանում և այնտեղ աշխատող մոտ 100 հազար պակիստանցիների և հնդիկների տեղափոխվելը Մեծ Բրիտանիա՝ ազգականների հետ վերամիավորվելու համար:
Էժան աշխատուժի նկատմամբ պահանջարկը հետպատերազմյան տնտեսությունը վերականգնելու համար դարձյալ նպաստեց ներգաղթին: Ներգաղթի երկրորդ ալիքը եղավ Արևելյան Աֆրիկայից: Այդ երկրների կողմից անկախություն ստանալուց և տնտեսության հիմնական ճյուղերի ազգայնացումից հետո ասիացի շատ գործարարներ, ովքեր այնտեղ զբաղվում էին առևտրով և բանկային գործով և ունեին բրիտանական անձնագրեր, հարկադրված էին լքել Աֆրիկան և տեղափոխվել Անգլիա: Բացի դրանից, այդ տարիներին աճեց Մալազիայից, Պակիստանից, Իրանից և արաբական երկրներից ուսանողների քանակի աճը: Մուսուլմանների զանգվածային գաղթը հարկադրեց Մեծ Բրիտանիային արգելել որակավորում չստացած աշխատուժի մուտքը երկիր: 1968 թվականին ընդունվել է Իմիգրացիոն ակտը, որը արգելեց արտասահմանում բնակվող բրիտանական անձնագրեր ունեցողների մուտքը Անգլիա: Սահմանափակումները գլխավորապես պայմանավորված էին ներգաղթի հետևանքով սոցիալական պայմանների սրացմամբ (զբաղվածության ցածր մակարդակ և այլն): Այնուամենայնիվ տարեցտարի Մեծ Բրիտանիա է ժամանում 140-150 հազար մարդ:
60-ականներին Մեծ Բրիտանիայի իմիգրացիոն քաղաքականության մեջ գերիշխող էր գաղութային մոդելը: Ավելի ուշ ձուլման մոդելից հիվանդագին անցում կատարվեց դեպի պլյուրալիստական մոտեցում: Նոր մարտավարությունը իրենից ներկայացնում էր էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանության ու փոխադարձ համբերության պայմաններում տարբեր հնարավորություններ: 1976թ. օրենք էր ընդունվել ռասայական հարաբերությունների մասին, որը կարգավորում էր աշխատանքի ընդունելու ժամանակ մուսուլմանների նկատմամբ խտրականության հարցերը: Սա երկու խնդիր առաջացրեց՝ Անգլիայի և եվրոպական այլ երկրների մուսուլման-ներգաղթողներին միավորել էր ոչ թե ազգային պատկանելությունը, այլ միասնական հավատքը: Հենց իսլամը, այլ ոչ թե ռասայական տարբերություններն են գերիշխող գործոն հանդիսանում այլ ազգությունների հետ փախհարաբերությունների մեջ: Հենց այդ պատճառով 1986 թվականին օրենքների մեջ մտցված փոփոխությունները առաջին հերթին վերաբերում էին ընդհանուր հավատքին, քաղաքացիությանը, ապա արդեն ազգային պատկանելությանը: Այսպիսով, ձևավորվել էր անգլիական իմիգրացիոն մոդելը: Ըստ էության՝ լիբերալ-պլյուրալիստական, որը հիմնվում էր ոչ թե ձուլման, այլ անգլիական հասարակության բազմատարրությանը և մուլտիկուլտուրալիզմին՝ ճանաչելով ռասայական և էթնիկական տարբերությունները:
Մեծ Բրիտանիայում մուսուլմանական համայնքի աճը բերեց իսլամական զանազան միավորումների և դպրոցների ստեղծմանը, որոնք զբաղվում էին
Ղուրանի ուսումնասիրությամբ,
մզկիթների կառուցմամբ: Ներկայումս Անգլիայում հաշվվում է 1600 մզկիթ, իմամներին ուսուցանելու 22 դպրոց և 130 դպրոց մուսուլման երեխաների համար: Որպես հովանավոր հանդես են գալիս մուսուլմանական բարեգործական հիմնադրամները, այդ թվում՝ 5 պետական: Լոնդոնը հանդիսանում է ոչ մուսուլմանական աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնը, որում կենտրոնացված է մուսուլմանական երկրների կապիտալը՝ 250 մլրդ դոլարի չափով: Անգլայում կա մոտ 5000 մուսուլման-միլիոնատեր:
Մուսուլմանների ոչ կառավարական կարևորագույն կազմակերպություն է հանդիսանում Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը (MCB), որն ունի 400 մասնաճյող: Նրա ազդեցության ուժեղացումը համընկել է 1997 թվականին ընտրություններում լեյբորիստների հաղթանակի հետ: MCB-ի հիմնադիրները որոշակի հաջողությունների հասան. մուսուլմանական 5 մասնավոր դպրոցների պետական ֆինանսավորում, աշխատանքի ընդունելու ժամանակ մուսուլմաններին խտրականությունից պաշտպանող օրենքի ընդունում, մուսուլմանների մասնակցությունը պառլամենտի և կառավարության գործունեության մեջ: Չորս մուսուլման լեյբորիստական կուսակցություն ընդունվեց ներկայացուցչական պալատ, իսկ վեցը (4 լեյբորիստ և 2 լիբերալ-դեմոկրատ)՝ լորդերի պալատ:
Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատում է քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող 200 մուսուլման-խորհրդական: Իրենց գործունեությամբ աչքի են ընկնում նաև մուսուլմանական այլ միավորումներ՝ Անգլիայի մուսուլմանական ասոցիացիան, Իսլամական միսիան, Եվրոպայի իսլամական խորհուրդը, Մեծ Բրիտանիայի իսլամական հասարակությունը, Մուսուլմանական պառլամենտը, Մուսուլմանական կազմակերպությունների միությունը, Իսլամական կուսակցությունը: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի խոչընդոտում ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորմանը արաբական երկրների կողմից, ինչը բերում է իսլամական ծայրահեղականության աճին:
ԱՄՆ-ում, Լոնդոնում և Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները խթանեցին Անգլիայի մուսուլմանների քաղաքական ակտիվությունը: Դրան ի պատասխան՝ տեղի ունեցավ իսլամաֆոբիայի և ռասայական խտրականության ուժեղացումը: Իրենց հերթին իմամները լոնդոնյան մզկիթներում սկսեցին համերաշխության կոչ անել հակաարևմտյան ուղղվածության ծայրահեղական խմբավորումներին: 2005 թվականին ստեղծվեց ծայրահեղականության կանխարգելման համատեղ խումբ, որը կազմված էր կառավարության անդամներից և Անգլիայի մուսուլման առաջնորդներից: Դրա հիմնական խնդիրներ մուսուլմանների խնդիրներին լուծումներ որոնելն էր և դրանով էլ ապագայում ահաբեկչական գործողությունների ռիսկի նվազումը:
Անգլիայի մուսուլմանների սոցիալ-տնտեսական դրությունը նման է եվրոպական այլ երկրներում բնակվող մուսուլմանների սոցիալական պայմաններին՝ վատ բնակավայր, բարդություններ կրթություն ստանալու մեջ, գործազրկություն: Մեծ Բրիտանիայի մուսուլմաններն ապրում են խոշոր անգլիական քաղաքներում՝ անկլավների ձևով (Լոնդոն, Լիվերպուլ, Բիրմինհեմ, Մանչեսթեր):
Այսպիսով, ինտեգրացիայի անգլիական մոդելը իրենից ներկայացնում է պլյուրալիստական մոտեցում, որը ճանաչում է զանազան համայնքների գոյությունը և ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման անհրաժեշտությունը: Տեղական իշխանությունները թույլատրում են մուսուլմանների համար դպրոցների գոյությունը, որտեղ ուսումը տարվում է իրենց մայրենի լեզվով՝ «էթնիկ» ուսուցիչների կողմից: Որպես կանոն՝ մուսուլման-գաղթականների երեխաները վատ են տիրապետում անգլերենին:
Բրիտանացի մուսուլմանների մեջ գործազրկության մակարդակը ավելի բարձր է՝ համեմատած տեղի բնակչության հետ (15%-ը 5%-ի դեմ): Տեղական իշխանությունները որոշ կոմսություններում ձգտում են ապահովել ազգային փոքրամասնությունների համաչափ ներկայացուցչությունը զբաղվածների ընդհանուր թվում: Գոյություն ունեն պետական մի շարք ծրագրեր, որոնք զբաղվում են ներգաղթողների համար կադրերի պատրաստմամբ, էթնիկական մամուլում պարբերաբար առաջարկներ են հրապարակվում ազատ տեղերի առկայության վերաբերյալ: Սակայն այս մոդելի երեք հիմնական հակասությունները շարունակում են գոյություն ունենալ՝ գաղափարական (ձուլման բացակայություն), քաղաքական (շարիաթի օրենքների առկայությունը, որոնցով գերադասում է ապրել Անգլիայի մուսուլմանների 1/3-ը) և տնտեսական (ներգաղթողների բնակության վատ պայմաններ):
Աղբյուրը՝ Трофимова О. - Мусульмане и ислам в Западной Европе
Թարգմանեցին՝ Ն.Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը