(no subject)

Jun 20, 2015 19:49

ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ
Խանգարե՞լ, ինչի՞ համար…
Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես…
- Գարուն ա, ձուն ա արել...

Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում,
- Ուզեցին մի հայ թողնել,
Եվ այն էլ…թանգարանում…
- Գարուն ա, ձունա արել...

ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ

ՂՈՂԱՆՋ ՆԵՐԿԱՅԻ

- Է... Տե՛ր, որ՞ մեղքի համար ... դաժան ու գազանաբար ...
Ասո Պատի՞ժ, փորձությու՞ն, սրա իմաստը ո՞րն ա ...
Հովիվ, նոխազ կոտորվեց, Հոտը աշխարհով փռվեց,
Հողը մնաց գազանին ... ասա՛, խրատը ո՞րն ա ...

Արդյո՞ք Հայկի նետերը, Վանքերի սև պատէրը,
Գուցե չարի ստերը՞, Մեսրոպի խա՜ս մատե՛րը ...
Նարեկացու՛, Քուչակի՛ ... նվիրված Քեզ հավիտյան ...
Մեր բոլորի՛, ողջ ազգի՛ ... ասա՛, մեր մեղքը ո՞րն ա ...

Անունըդ մեր շուրթերին, Էությունդ մեր հոգում ...
Չգիտեմ, չեմ գուշակում, Քո խոսքին եմ հավատում,
Գուցե մի օր առանձին, կշշնջաս իմ անձին,
Փառքդ շատ, մնամ սպասող, Մեր Մեղքը խորա, ձորա:

ՈՒ էսօր կիսատ-պռատ Հայկական հարցի խրատ՝
Բողոքավոր, պահանջող, մի քիչ տտիպ, մի քիչ շոռ՝
Մեկին մոտիկ, մեկին խորթ, զահլա տանող ու ձախորդ ,
Աշխարհ,՛ նամուսդ թախտին, հարցի լուծումը ո՞րն ա:

Հարյուր տարին բոլորեց, Թիվը մեծ շուքով նշվեց ...
Ճառ ասեցին ջոջե՜րը՝ երկար բարակ պոչե՜րը,
Պատարագնե՜ր, ելույթնե՜ր, հազարանդամ շքերթնե՜ր,
Մի տեղ ճոխ, մի տեղ սակավ ... հետո՞, բա վերջը ո՞րն ա:

ՈՒ մենք ել կիսատ-պռատ, մեկս խեղճ, մեկս հպարտ,
Մեկս հարիվ, մեկս գող՝ ամբարտավան, ինքնագոհ՝
Ժամանակիս վազքերով, հետադարձ հայացքներով,
Ծակ փակելով, բըստելով ... չէ աշխարհ, բարդ ա, խորթ ա:

Էսօր դժվարին հարց ա, մեր տեղը շատ նեղվածա,
Բայց սրտներս անտակ ծոց՝ ու մեր դռները բացա,
Քչից-շատից զուսպ, շիտակ սուփրեն բացած գցած ա,
Բարով տեսանք եկավոր, մեր ճամփեն խորդուբորդա:

ՈՒ թեև կիսատ-պռատ, բայց երկիրս կարգ ունի,
Ազգս նեղված, կաշկանդված հուսո սուրբ փափագ ունի,
Հայաստանս՝ թող փոքրիկ, բայց խրոխտ բանակ ունի՝
Չարին փախուստի մատնած՝ հաղթող ենք, դիրք կա՛, զորք կա՛:

Չենք վախենում մենք քանակից, մեր հոգին խոր հնոցա՛,
Մեզնից մեկը հարյուր արժի, մեր ներսը կրակ բոցա՛,
Ռըսի տունն էլ հաստատ կենա, նրա ավանդը մեծա,
Խոսքս էլ դարերից ա գալիս, բունյաթըս քարափ քերծա՛:

Մենակ չենք՝ թև թիկունք ունենք, աշխարհում բարի գործ կա,
Գել գազանով շրջապատված ճշմարտության ամրոց կա,
Հակասավոր ու կամ ու կաց իրավ մտքի դպրոց կա,
Սև ուժերը որքան ոռնան մեր ճամփեն լույսա՛, հույսա՛:

ՈՒ մենք նպատա՛կ ունենք, պապենական պա՛րտք ունենք,
Ինչքան կուզեն հոխորտան, հարյուր տարվա խա՛րջ ունենք,
Դերվիշի պարը թող պըտտի, լիիրավ պահա՛նջ ունենք,
Հատուցման օրը հեռու չի, կասկած չկա՛, հարց չկա՛:

Շտապելու գործ էլ չկա, ինչ որ էղել, էղածա,
Չեմ անտեսում, լուրջ վտանգ կա, բայց մեր վերքը դեղածա,
Ատելության բաժակը լի՝ մաղձը վաղուց տեղածա,
Չարը չըքվելու ա անհետ, ապագան սերնա՛, մերնա՛:

23:21
12.06.2015
Previous post Next post
Up