Սարսափ ֆիլմը կառուցված է սիրային եռանկյունու վրա։ Ըստ սցենարի` Հասմիկն ու Ժակը իրենց մեղրամիսն անցկացնում են Դիլիջանի իրենց տանը, որտեղ նրանց մեղրամիսը մղձավանջի է վերածում Գոռի հոգին։ Նա հոգեբուժարանում կախվել է խանդի և սիրած աղջկան կորցնելու պատճառով:
Ստեղծվել է «Նյու սթար» և «Ազդ փրոդաքշն» ընկերությունների համատեղ ջանքերով (սցենարիստ՝ Տաթևիկ Քթոյան, պրոդյուսերներ՝ Հայկ Հարությունյան, Սամվել Սահակյան, ռեժիսոր` Նաիրի Հակոբյան):
Ֆիլմում կիրառվել են հատուկ էֆեկտներ, սակայն դրանք գերակշռող չեն: Այնպես է արվել, որ շեշտվի դերասանական խաղը, իսկ կինոնկարը լինի իրականին ավելի մոտ ու գրավի հանդիսատեսին:
«Սարսափ» ժանրում գեղարվեստական կինոնկարի նկարահանումներն, ըստ ֆիլմի պրոդյուսերների, դժվար են եղել, սակայն նրանք գտնում են, որ հայկական ֆիլմարտադրությունը պիտի իր խոսքն ասի կինոարվեստի բոլոր ճյուղերում:
Click to view
Ֆիլմը հունիսի 10-ից ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: