↑«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹՆ ԷԼ ԻՐ ՁՈՆՆ ՈՒՆԵՑԱՎ↑
Քո ուղին` հավերժ, ու գործը քո արդար է,
Հարատեւ կեղծիքի դեմ հավերժ պայքար է.
Քեզանով այսօր ուժ առնենք ու զորանանք,
Մեր Հայոց երկրի զորեղ զինվորը դառնանք:
Արթուն մտքի, արդար խոսքի ակունքն ես, «Իրավունք»
Քո սուր գրչից չի վրիպի թեկուզ ամեն մանրուք:
Թող սերունդներ թերթեն էջերդ` թեւ առնեն քեզնով,
Դու հզոր ես, դու այսօր հաստատ ես քո խոսքով:
Ամենուր շատ բարձր ու վեհ է քո անունը,
Անկոտրում ես, որ պինդ մնա Հայ տան սյունը.
«Ուժն է ծնում իրավունք» կարգախոսը,
Թող լինի մեր ուղեկիցն ու լույս փարոսը:
Խոսքի եւ երաժշտության հեղինակ`
Գայանե Աստվածատրյան
25.02.2011թ.
Կատարումը` Դավիթ Թուջարյանի
Ձայնագրությունը կարելի է լսել/ներբեռնել ԱՅՍՏԵՂ