ՎԱՅԵԼԵՔ նաև արորդի Գուսան Հայկազունի երգը
Click to view
ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ
Պատերազմ էք գնում, ուրախ գնացէ՛ք,
ՎԱՐԴԱՆի արիւնն է Ձեր մէջ, իմացէ՛ք,
Նոր կազմաւորուած ՀԱՅՈՑ բանակի,
Առաջին զինուորն էք, հպարտ գնացէ՛ք:
Կրկներգ՝
Ինչքան էլ որ դժուար լինի, դիմացէ՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացէ՛ք,
ՔԱՋԵՐը` մէկ անգամ, փառքով, իմացէ՛ք,
Հողը արիւնով են պահում, իմացէ՛ք:
ՔԱՋԵՐի կորստով ցաւել ենք դարեր,
Հողերի կորստով` հազարամեակներ,
Այժմ շատ են մեզ պէտք մեծ յաղթանակներ,
Դէպ փառք ու յաղթանակ, այսպէս գնացէ՛ք:
Կրկներգ։
Դուք մեր նախնեաց հողը նորից ե՛տ բերէ՛ք,
Մեր ՀԱՅԿԱԶԵԱՆ փառքը նորից ե՛տ բերէ՛ք,
ՄՈՒՇն ու ՍԱՍՈՒՆ, ԱՐԱՐԱՏը ե՛տ բերէք,
Դէպ ԱՐցախ, ՄՈՒՍԱՅ լեռ բարով գնացե՛ք: