ՀԱՋՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` ՈՒՐԲԱԹ 13-ԻՆ

Mar 24, 2012 17:35

Երեկ տեղի ունեցավ «Կյանքի խոսք» պղծակրոն աղանդի` ընդդեմ «Իրավունք» և «Аргументы Недели Армении» հայցով առաջին` նախնական դատական նիստը: Ուշագրավ է, որ աղանդի փաստաբանի առաջին միջնորդությունն ուղղված էր հրապարակայնության սահմանափակմանը. նա միջնորդեց ամբողջ դատական գործընթացի ընթացքում արգելել տեսագրությունն ու ձայնագրությունը: Դատարանն այդ անհեթեթ պահանջը, բնականաբար, մերժեց: Ստացվում է, որ սույն աղանդը ամենից շատ վախենում է հրապարակայնությունից... Աղանդապետ Արթուր Սիմոնյանը չէր ներկայացել դատարան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի առաջ նաև տեղի ունեցավ երիտասարդական բողոքի ցույց ընդդեմ հոգեորսության և «Կյանքի խոսք» պղծակրոնի: Ցույցին մասնակցել են ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը, «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպությունը, միացել էին նաև երիտասարդներ Արորդիների ուխտից և «Մեկ ազգ» դաշինքից: Դատարան եկել էին ինչպես Եսայի քահանա Արթենյանը, այնպես էլ աղանդագետ Ալեքսանդր Ամարյանը և Արորդաց քրմեր Գագիկ Հայրապետյանը և Գեղամ Ասլիբեկյանը: Փաստորեն ձևավորվում է քրիստոնեական խաչի և արևխաչի ալյանս ընդդեմ քայքայիչ պաշտամունքների, ընդդեմ «Կյանքի խոսքի» իրենց բողոքի ձայնն են մեկտեղում նրանք, ովքեր հայադավան են: Քայլ առ քայլ ընդլայնվում է շարժումն ընդդեմ պղծակրոն կառույցների, հանուն հոգևոր անվտանգության, խղճի և խոսքի ազատության...

Իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ուրբաթ, ապրիլի 13-ին:

image Click to view

«Կյանքի խոսք», պղծակրոն, աղանդ

Previous post Next post
Up