Նախորդ գլուխները՝
ա)
Նախաբան.
բ)
Քաղաքի ու գյուղի տղերքը.
գ)
Մութ ու ցուրտ տարիներ ©.
Գնում եմ...
Արդեն գարուն էր, որոշ ժամանակ էր Ժիրոյին չէի տեսել: Մինջ այդ զանգել էր, թե տուն է գնում: Դասերը արդեն սկսվել էին, մի օր էլ եկա Ժիրոյի մոտ, մտա սենյակ, տեսնեմ Ժիրոն զինվորական շորերով նստած է:
- Ինճ լավ է, օր էգար: Էսօր հյուրեր ունինք: Քեզ լավ մարդկանց հետ կուզեմ ծանոթացնեմ:
- Էդ լավ ա: Բա էս հագինդ ի՞նչ ա: Էս ձեր տղերքն են նվեր տվե՞լ:
- Դուրդ կուգա՞: Լավն ա, չէ՞: Կսեն ինձ շատ կսազի: Էս նոր «նատովկեքն» են, ըստոնք մենակ ԿԳԲն կհագնե մեկ էլ աֆիցեռները: Մե ամիրագահայ կա, ինքն է բերել: Էսօր մեզ մոտ պիտի գա, կծանոթանաս:
Ասեմ, որ Ժիրոյին համազգեստը իրոք սազում էր, ինքը բոյով ու ձիգ, համազգեստն էլ մի ուրիշ ավելի տղամարդու տեսք էր տալիս: Մանավանդ, որ կտրուկ տարբերվում այն սովորական մի գույնանի ԽՍՀՄ զորքերի զգեստից: 4 գույն էր պարունակում, հարմար բարձր կոշիկներ էին, տակը հաստ, հարմար գրպաններով կրծքին էլ կպցրած էր «Խաչակիրներ» նշանը:
- Հա՛, լավ սազում ա: Բայց ես չհասկացա, էս նոր ձև ա՞՝ Հայաստանում նատովկեքը ԿԳԲն ու դու ես հագնո՞ւմ: Էս ո՞նց եղավ:
- Կարճ ըսած, արտեն որոշվաձ է: Ղարաբաղ եմ գնում, էս էլ իմ ֆորմեն է: Էսօր էլ իրիգուն ջոկատի տղերքն են ստեղ գալու,- փայլն աչկերին ու ժպիտն էլ երեսին հայտարարեց Ժիրոն:
- Ո՞նց որոշված ա:
- Էդ ձև: Լուրջ կսեմ, ջոկատ ենք գրվել, գնում ենք Ղարաբաղ:
- Ո՞նց թե: Արա, բա դու չէիր ասո՞ւմ «ապ ջան, գնալուց պիտի բոլորս գնանք»: Դու ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ ես գնում, արա՜:
***
Ու այստեղ մենք սկսեցինք վիճել, խոսակցության ընդացքում քֆուր-քյաֆարը էլ չեմ ասում.
- Տո էշ, գոնե սեսսիան ավարտի, արա՜: Ամբողջ կյանք համբալ ես մնալու:
- Քո գորձը չէ՛, դու օր ավարտիր զավոդի տնօրեն ե՞ս դառնալու:
- Ուրեմը ես էլ եմ գալիս:
- Փախա՜ր, ոչ մի տեղ էլ չես էրթա:
- Քո ասելով չի՛: Էսօր իրիկուն կասեմ, որ ես էլ գալիս:
- Չես կռնա: Ջոկատ մտնելու համար գարանտիա է պետք:
- Ավելի լա՛վ, դուք որ մտաք, ես էլ իմ գարանտիան ունեմ: Էսօր տղերքի հետ կխոսամ:
- Ոչ մի բան էլ չես էնի, քեզ ոչ մեկը չի ընդունի: Ե՛ս քեզի կսեմ: Դու ինձ լավ գիտես, երթվիմ գը, օր բոլորի դեմը կկանգնեմ ու կասեմ, օր ես քեզի համար գարանտիա չեմ տա:
- Տո դու էլ քո գարանտիան էլ, արա՜: Դու ո՞վ ես: Դու խոսքից հետ կանգնող ե՞ս: Մենք ի՞նչ էինք պայմանավորվել:
Ու նորից իրար կպնելով, արդեն գործը քիչ էր մնում հասնի ծեծին: Չեմ հիշում, որ Ժիրոյի հետ այսպես լուրջ վիճած լինենք: Դուռը բացվեց, Ժիրոի համագյուղացի Արգամը մտավ.
- Էս ի՞նճ է, կռիվ կենե՞ք: Ամոտ է, դուք հոմ խայտառագ չե՞ք, միջանցքը ձեր քֆուրը կլսվի: Իրար խպել կուզեք, իջեք դուրս իրար տվեք, մենք էլ վերևից «բալետ» կենենք: Վերջցրեք, էկեք մեր սենյակ:
- Արգամ, դուռը փակե հիմա կգանք: Ապ, մեզ քանի րոպե ժամանակ է պետք:
Ու մենք նորից շարունակեցինք.
- Հասգցի, մենակ դու չես: Էդոն էլ չի գա մեզ հետ:
- Էդոն նոր ա ամուսնացել, Էդոն խելքը գլխին մադ ա, հոմ քո նման էշ չի՞:
- Մենակ ով ախպեր կամ երեխա ունի, նրանց ջոկատ կընդունին: Արա՜, ես ախպեր ունիմ: Դու ո՞վ ունես: Ինձ օր խփին, մեր ցեղը դեռ կշարունակվի: Ձերոնք բա ի՞նչ էնեն:
- Արա՜, մերդ մենակ կին ա, քո նման համբալի ա մեծացնում, որ սովորես: Դու ինձանից ե՞ս խոսում:
- Ապ, լսե՜: Կարճ ըսաձ, դիվերսիոն ջոկատ է՝ ռազվեդկա ու դիվերսիա կենեն: Արդեն լավ փորձ ունեն, մի քանիմ ամգամ լավ կռիվներ են տվել: Լավ տղերք են: Բայց բոլորն էլ մեծ ռիսկի տակ են: Ջոկատի օրենքն էդպես՝ ամեն մեկը չի կարա ջոկատ ընդունվի: Պայմաններից մեկը՝ կամ երեխա պիտի ունենաս, կամ ախպեր: Առանց գարանտիայի էլ ոչ մեկին չեն ընդունի, ջոկատից գոնե մի հոգի պիտի գարանտիա տա: Մեզ հըմար գարանտիա են տվել: Մեզ հետ երկար են զրուցել: Գնում ենք՝ ես, Արգամը, Վանոն ու Գոռը: Մնացածը չեն գնում: Ու տղերքով որոշել ենք, օր համը չհանեք, ձեր հըմար հմի գարանտիա չենք տա: Մենք ստեղ ընտանիք ու ընկերուհի ունենք, մարդ է պետք, օր ստեղ էլ մեզ օգնեն: Էդոն ու Հարութը ամուսնացաձ են: Հարութը երեխա է սպասում, Էդոն էլ մենակ ամեն ինչ չի կռնա հասցնի: Արի ինձ լսի՝ եթե մեզանից մեկին խփեն, տեղը մյուսը կզբաղեցնի: Կամաց-կամաց պիտի ամեն ինչ արվի: Մենք հըլը չենք գնում: Պիտի ստեղ պարապունքներ անցնենք: Մեզ ըսել են, օր ռազվեդկից առաջ մեզ թույնով «կապսուլ» կտան, օր թուրքի ձեռը չնկնինք: Ջոկատն արդեն թուրքերի մոտ անուն է հանել: Մեր ջոկատի համար Թուրքիայից հատուկ գորշ գայլերն են էկել: Մենք իրանց ման կուգանք, իրենք էլ մեզ: Մեր գլխի համար 15,000 դոլլար են խոսք տվել:
***
Երկար խոսեցինք, միքիչ արդեն փափկել էինք, էլ իրար գլուխ չէինք ջարդում.
- Բա մորդ ո՞նց ես համոզել:
- Մերս չիդի:
- Բայց դու ինչ էշ մարդ ես: Ի՞նչ ա նշանակում «չիդի»: Մերդ մեղք չի՞:
- Ապ, գիտեմ, բայց սենց ավելի լավ է: Որ տուն գնացի, ռիսք չարի ասեմ: Հիմա ոչ մեկ չիդի, կուզեմ հետո քրոջս ըսեմ: Ես քեզի խնդրեմ գը, օր հանկարծ մերոնք քեզ զանգեն ու ես ստեղ չլինեմ, ըսա օր համակուրսեցուս դաչեն եմ, օր գամ, կզանգեմ: Իմ համար մդաձել պետք չի: Լավ տղերք են, հրամանատարը մի հատմ վիսշի մարդ է: Օր հետը կխոսիս, տրամադրությունդ մի ուրիշ ձև կփոխվի: Հավատք կա: Ամերիկայից է էկել հատուկ, օր Ղարաբաղում կռվի: Վիսշի գաղափարի մարդ է, անունը Սպիդակ Արջ է: Համ էլ տեսնիս գը, օր մենակ չեմ: Գյուղի տղերքի հետ միասին ենք: Քելե, քելե տղերքի սենյակը ընտեղ կխոսինք, հըմի ջոկատի տղերքն էլ կուգան:
Ասեմ, որ իրոք ջոկատ ընդունվելը հեշտ չէր: Նախ մինջև տղեները ջոկատ ընդունվեցին, ահագին ժամանակ տեվեց (մոտ մեկ ամիս) ու բոլորի հետ հարցազրույցներ են անցկացվել, հոգեբանությունն է ստուգվել, որքանով են կայուն ու որքանով են համարձակ: Մի անգամ էլ ես վկա եղա, թե ինչպես հրամանատար Կարոն իրեն լավ ծանոթ մի տղու հետ էր զրուցում: Այդ տղայի եղբայրը Արցախում զոհվել էր ու նա էլ ուզում էր Կարոյի ջոկատը ընդունվի.
- Ես հիմա քեզ հետ մեձ եղբոր պես կխոսիմ: Ջոկատ քեզ չեմ ընդունե: Դու եղբորդ վրեժի համար կուզես Ղարաբաղ գաս: Քո մեջ հիմա զինվորը չի խոսե, քո մեջ հիմա մարդասպանը կխոսե: Ներող եղիր, բայց ինձ զինվորներ են պետք, ոչ թե մարդասպաններ: Էս հարցին հիմա էլ չենք անդրադառնա: Սառե, հետո կերևա:
շարունակելի է...