Ընկերների պատմություն / Քաղաքի ու գյուղի տղերքը

Aug 01, 2009 14:57

Նախորդ գլուխները՝
ա) Նախաբան.

Քաղաքի ու գյուղի տղերքը

Ժիրոին դեռ շատ շուտվանից էի ճանաչում, ԽՍՀՄ տարիներն էր, իրար հետ Մոսկվայում էինք: Այնպես ստացվեց, որ Մոսկվայում չնայած տարբեր համալսարաններում էինք սովորում, բայց այնպես ստացվեց, որ շատ մաոտ էինք ապրում ու միշտ միասին էինք: Հետո, երկուսս էլ վերադարձնանք Երևան՝ սկզբից Ժիրոն, հետո էլ ես եկա: ԽՍՀՄ ( Read more... )

Հասարակություն / Society / Общество, Էություն, Նոր Դար / New Era / Новая Эра, Պատերազմ / War / Война, Հայք / Armenia / Армения, Հայություն

Leave a comment

Comments 17

bekaryan August 1 2009, 14:18:00 UTC
Սկզբում սա կարդացի, հետո նախաբանը: Հետաքրքիր է, սպասում եմ շարունակությանը:

Reply

arin_berd August 1 2009, 14:22:10 UTC
կամաց-կամաց կավելացնեմ :)

Reply


noni_no August 1 2009, 15:03:12 UTC
։))))

Reply

arin_berd August 1 2009, 15:48:31 UTC


Երեխա ժամանակ քրոջս հետ Շահալի պիոներճամբար էինք գնում, գնացքը Լենինական կանգ առավ, մեզ էլ զգուշացրին, որ հեսա լեննականցիներն էլ պիտի մեզ միանան: Որ սկսեցին ներս մտնելը քուրս ուշադիր լեննականցիների վրա էր նայում, հետո էլ ասեց. «բա ասում են, որ բերանները մեծ ա: ո՞ւր ա, նորմալ բերաններ ունեն» :)))

Reply

noni_no August 1 2009, 15:57:48 UTC
լօլ

Reply

kevork August 1 2009, 22:24:01 UTC
:))))

Շահալի կայարանից (այժմ արդեն` Վահագնաձոր) անմիջապես հետո էլ պապիս գյուղն ա` Եղեգնուտ (ժողովուրդը Ղամըշկուտ ա ասում), մինչև հիմա գյուղում կենդանի են "շհալիկայարանի հանգստացողների" մասին էսպիսի ու էնպիսի առասպելները, մարդիկ գնում էին էնտեղ, որ Երևանից-բանից, հեռու տեղերից եկած մարդ տեսնեն ;)

Reply


բարբառ kogovit August 1 2009, 22:39:44 UTC
\\Ժիրոն ծագումով Գյումրիյի գյուղերից մեկից է: Երկար ժամանակ Գյումրի է սովորել...\\

\\Բայց Ժիրոի համագյուղացիները հիմնականում «ռաբիզ ու գեղցի» էին:\\

Իսկ Ժիրոյի համագյուղացիները նույնպես Շիրակի բարբառով էին խոսում, թե՞ մեկ այլ՝ մի քիչ տարօրինակ բարբառով: Հարցնում եմ, որովհետեւ Շիրակի մարզում կան հատուկենտ գյուղեր, որոնց բարբառը այդքան էլ նման չի կումայրեցու բարբառին: Ժիրոյի գյուղի անունը պատահաբար Ս-ով չի՞ սկսվում... :)

Reply

Re: բարբառ arin_berd August 1 2009, 23:25:29 UTC
Ընդհանուր բարբառը նման էր, բայց եթե մարդ միքիչ ուշադիր լինի, ամեն մեկը միքիչ տարբեր էր խոսում: Իմ գրածը պարզ է, որ մոտավոր է: Իբրև ոչ տեղացի, մանրունքների մեջ խորանալ չեմ կարա :)
Օրինակ, մարդ կար խոսում էր «սպես մը» (կարծեմ), մարդ կար՝ «էսպես»: Մեջներից քիչ բարբառ օգտագործող Ժիրոն ու մեկ էլ մի հոգի էր՝ գեղարվեստական էր սովորում:

> Ժիրոյի գյուղի անունը պատահաբար Ս-ով չի՞ սկսվում
Հա :) Սառնախպյուրցի է: Ճանչնաս գը, ապ ջան: Չեղնի՞ մենք էլ իրար կճանչնանք: :)

Reply

Re: բարբառ kogovit August 2 2009, 00:05:47 UTC
Ճանչընամ գը, ապ ջան, ճանչընամ գը. ինչը՞խ կեղնի օր չճանչնանք :))) Հիշու՞մ ես, երեքով միասին, մի լավ տեղում, մի քանի տարի առաջ...

Սառնաղբյուրի բարբառը խիստ տարբերվում է Շիրակի բարբառից, որովհետեւ ձեւավորվել է Խոյ/Սալմաստ-ի ու Մշո բարբառների հիման վրա: Իսկ Ժիրոյի բարբառը Կումայրիում ապրելու արդյունքն է:

Reply

Re: բարբառ arin_berd August 2 2009, 00:18:38 UTC
> Հիշու՞մ ես, երեքով միասին, մի լավ տեղում, մի քանի տարի առաջ

ես, դու, Ժիրոն??? :)))
Ապ ջան, Ժիրոյի հետ շատ անգամ ենք լավ տեղեր էղել, բայց դու օր անունդ ըսես, ես տեղը կբերիմ:

Բարբառի վերաբերյալ, հավատում եմ: Ինքս թեմային լավ չեմ տիրապետում: Էս ինչ էլ գրում եմ, կարելի է նույնիսկ ասել, որ մոտավոր եմ գնում :)
Ես լսել եմ, որ 1 գյուղի մեջ նույնիսկ գյուղեր կան, որ 2-3 բարբառով են խոսում

Reply


byurie August 2 2009, 08:59:22 UTC
Ես առաջինը սրա հաջորդ մասը կարդացի, հետո տեսա, որ սկիզբ ունի, դրանք էլ կարդացի: Շատ արագ կարդացվում ա: Անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը:

Reply

arin_berd August 2 2009, 10:02:53 UTC
դեռ մի քանի գլուխներ կան: Այնպես եմ տեղադրում, որ մարդկանց մոտ կարդալը շատ ժամանակ չխլի :)

Reply

byurie August 2 2009, 17:08:24 UTC
Ճիշտ ես անում :)

Reply


Leave a comment

Up