Հարցեր Սերժ Սարգսյանին

Mar 12, 2008 13:47

Համոզված չեմ, որ բոլոր հարցերիս պատասխան կստանամ, նամանավանդ համոզված չեմ, որ լիարժեք պատասխան կստանամ, բայց մևնույն է, հույս ունենալով, որ գոնե մեր նորընտրյա նախագահը գոնե մեր մտքերի վրա ուշադուրթյուն կդարցնի, տեղադրեցի հետևյան հարցերը այստեղ ու այստեղ (կիսեցի 2 մասի): Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ վերջապես փոփոխություններ տեղի կունենան: Այստեղ տեղադրում եմ հարցերի ամբողջ ցանկը:

Մեծարգո պարոն Սարգսյան,

1. Շատ է ուրախացնում այն փաստը, որ Դուք օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան որոշել եք կազմակերպել այս հարցազրույցը:
Հարց՝ Կարո՞ղ եք խոստանալ որ նման հարցազրույցներ պարբերաբար կկազմակերպվեն, առնվազն տարին մեկ անգամ, թե՞ սա արտակարգ քայլ էր, կապված արտակարգ իրավիճկի հետ:

2. Մոտ 2 տարի առաջ դուք ասել էիք «Իսկ ի՞նչ է, Աղդամը մեր Հայրենիքն է՞»: Մոտ 1,5 տարի առաջ Աղդամից ոչ հեռու մեր գիտնականները հայտնագործում են հին քաղաքի հետքեր: Իրենց համոզմամբ դա Տիգրան Մեծի կառուցած 4-րդ (արցախյան) Տիգրանակերտն է:
Հարց՝ Խնդրում եմ ասեք, հիմա դուք փոխե՞լ եք Ձեր կարծիքը և համարո՞ւմ եք Աղդամը որպես մեր Հայրենիք:

3. Նախորդ հարցի շարունակություն. եթե համարում եք, որ Աղդամն էլ է մեր Հայրենիքը, ապա ի՞նչ է արվում կառավարության կողմից, որպեսի այդ տարածքը չհանձնվի թուրք-ազերներին: Իսկ եթե որպես Հայրենիք չեք ընդունում, ապա խնդրում եմ ասեք որտեղով է անցնում Ձեր Հայրենիքի սամանները՝ նախկին ԼՂԻՄ սահմանով, Հայաստանի (ՀՀ + ԼՂՀ) սահմանով, Հայկական Լեռնաշխարհի սահմանով:

4. Հոկտեմբեր ամսին Աշոտ Բլեյանը հեռուստատեսության եթերում մոտավորապես ասում է հետևյալը՝ «թողեք ղարաբաղցիները իրենց հարցը լուծեն, ինչո՞ւ եք ձեր քիթը խոթում ուրիշների գործերի մեջ»: Ստացվում է, որ եթե արցախցիները ուրիշ են, ապա նրանք հայ էլ չեն: Օրինակ, Աշոտ Բլեյանը երևի թե չէր ասի «թողեք Ապարանի հարցը ապարանցիները լուծեն»: Նման ազգը բաժանող ճառեր նաև հնչեցվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, երբ նա ասում էր, որ Երևանում կան «15 հազար ղարաբաղցիներ»: Ըստ երևույթի հայրենադարձ սիրիացի Տեր-Պետրոսյանի համար Երևանը կարող է մայրաքաղաք լինել, իսկ Հայաստանի (ՀՀ + ԼՂՀ) բնակչի համար չի կարող: Ակնհայտ է, որ Աշոտ Բլեյանը իր աշակերտներին էլ է սովորացնում, որ կան «հայեր» ու «ղարաբաղցիներ»: Անցած տարի սեպտեմբերի 1-ին Դուք այցելեցիք Աշոտ Բլեյանի ղեկավարած դպրոցը, դա Ձեր միակ այցելությունն էր:
Հարց՝ Դուք կիսո՞ւմ եք Աշոտ Բլեյանի ազգը պարակտող գաղափարախոսությունը: Եվ եթե չեք կիսում, ապա որպես ներկա գորցող վարչապետ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նման մարդիկ կրթության համակարգում տեղ զբաղեցնեն ու պղտորեն երեխաների միտքը, ինչո՞ւ եք այցելում հենց Աշոտ Բլեյանի դպրոցը, որով ցուցաբերում եք Ձեր երաշխավորությունը: Չէ՞ որ հետագայում հայտնվում են նրանք, ովքեր Ազատության հրապարակում կբղավեն «Այսօր այս հրապարակում ավելի շատ հայորդիներ են հավագվել, քան Ղարաբաղի քաղաքացիները»:

5. Ժամանակին Բագրաթյանն ասել էր «պարտադիր չէ, որ բոլորն էլ կրթված լինեն»: Այսօր մենք ունենք մի ահռելի ոչ կրթված խավ, որոնց բավականին լավ կրթվածները որպես զենք են օգտագործում ընդեմ Հայոց պետականության:
Հարց՝ Չեք համարո՞ւմ, որ այսօրվա իրավիճակը հիմնականում ազգային կրթության և ազգասիրության դաստիրուկության բացակայության հետևանքն է. օտարաամոլության հետևանք է. ազգային գաղափարախոսության, ավանդույթների և էտիկայի բացակայության հետևանք է, որը ժողովուրդի մեջ պետք էր տարածել օգտագործելով բոլոր լրատվական միջոցները: Ժամանակը չէ՞, որ պետությունը լռջորեն զբաղվի այս հարցերով, որ հետագայում է կարողանա կրթված շերտի ու մտավորականության միջոցով կասեցնել կամայական պետականությունը տապալող գաղափարախոսություն, թույլ չտա Երկրի տապալումը: Չէ՞ որ պետության ոգին պահում ու զարգացնում են իդեալիստներ, իսկ տապալում են «դուքյանչիները»:

6. Ռուսաստանի նախկին Դեսպան Ստուպիշինը գրել էր՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը անձնական խոսակցության ժամանակ ասում է "ժողովուրդը ուզում է ազգի հայր, ես չեմ կարող լինել այդպիսինյը" և նա դառնում է ՀՀՇ կուսակցության նախագահ»: Շատերս ենք հիշում ինչպես էր ՀՀՇ դառել կոմկուսի պես մի կազմակերպություն, որը իր ձեռքի տակ էր առել ամեն ինչ, որի հետևանքով էլ Ստուպիշինը հիշում է, որ Լևոնը ՀՀՇ կուսակցության շահերը դրել էր ամեն ինչից վեր:
Հարց՝ Իսկ Դուք ինչպիսի՞ նախագահ եք լինելու՝ ժողովուրդի ու Երկրի, օլիգարխների, թե՞ հանրապետականների:

7. Ոչոքի համար էլ գաղտնիք չէ, թէ ինչ ծավալների է հասնում մեր օրերում կաշառակերությունը որոշ պետական կազմակերպություններում: Հատկապես մեծ են այդ ծավալները Ներքին Գործերի Նախարարությունում, անձնագրային բաժիններում (ОВИР), ЖЭКերում, այսինքն պետական այն մարմիններում, որոնց անմիջական պարտականությունն է սպասարկել քաղաքացիներին: Կաշառակերության անտանելի չափսերը առաջացնում են սեփական պետության և իշխանության հանդեպ մի զգալի անվստահության մթնոլորդ և քաղաքացիների լուրջ վրդովվածություն, որը, ինչպես տեսանք վերջերս, շատ հմուտ կերպով օգտագործվեց և շահարկվեց ծայրահեղական «ընդդիմության» կողմից:
Հարց՝ Ի նկատի ունենալով այն, որ կառավարության նախկինում հռչակված պայքարը կաշառակերության դեմ հիմնականում լիովին ապարդյուն է եղել, ի՞նչ կոնկրետ քայլեր եք պատրաստվում Դուք ձեռնարկել կաշառակերության արհավիրքը եթե ոչ լիովին վերացնելու, ապա գոնե զգալիորեն մեղմացնելու հասարակ քաղաքացիների համար:

Շնորհակալություն:

Կառավարություն, Հասարակություն / Society / Общество, Էություն, Հայք / Armenia / Армения, Ընտրություն, Հայկական ինտերնետ, Հայություն

Previous post Next post
Up