Oct 30, 2011 15:23
Որոշները ուշադրությունը կենտրոնացնում են այն փաստին, որ Գազպրոմն է աշխատանք առաջարկել, իբր մեր երիկրը լուրջ չեն ընդունում: Իմ կարծիքով գազպրոմ-մազպրոմները ստեղ կապ չունեն: Եթե մարդ բնավորությամբ ստրուկ է, ի՞նչ կարելի է անել: Մարդն է համաձայնվում այս կամ այն աշխատանքին, հոմ ձեռքերը ոլորելով չեն նշականել այդ պաշտոնին: Դե հիմա էլ պետական կառավարման գործը փոխեց ավելի բարձր աշխատավարձի վրա, որովհետև մարդ իրան օֆիսի աշխատող էր համարում, ոչ թե պետական գործիչ: Եթե հիշում եք, ՍԱՍը մինջ երկրի նախագահ դառնալը, պետությանը կառավարելը համեմատեխ օֆիսի աշխատանքի հետ: Հա՛, տենց էլ ասեց: Բա էլ ինչու ենք զարմանում ու առավել ևս զայրանում: Եթե երկրի նխագահն է այդպես մտածում, պարզ է, որ մնացածները առավել ևս համոզված են, որ այդպես էլ կա: Էսօր քաղաքապետարանի օֆիսի նաչալնիկն է, եթե լավ փող տան, վաղը կլինեմ դուքյանի վարիչ:
Ի դեպ, Գերմանիայի նախքիկ կանցլեր Շրյոդերն էլ է այժմ Գազպրոմում աշխատում, գերմանական մասնաճուղն է ղեկավարում: Բայց նա գնաց պաշտոնից զրկվելուց հետո, ոչ թե կանցլերի աշխատավարձը փոխեց Գազպրոմի աշխատավարձի հետ:
Իմ կարծիքով, ավելի լավ, որ այդպիսի մարդիկ լքում են պետական կառավարման մարմինները: Օֆիսի աշխատող հա էլ կգտնվեն, իսկ պետական կառավարող, ցավոք, շատ դժվար է լինել:
Կառավարություն,
Հասարակություն / Society / Общество,
Էություն,
Հայք / Armenia / Армения,
ՀայուԹՈւՅՆ,
Հայություն