Aug 30, 2013 14:13
Ինձ ասում են` ծանր մարդ ես...
Այո՛, ծանր եմ ...
Ծանր եմ ես, ծանր է միտքս, կյանքս,
Ծանր է հոգիս, բջիջներս...
Էս վարժ գրող մատներս ծանր են, կռված
Ծանրանում են իմ աչքերը` իմ տեսածից,
Ծանրանում են իմ ոտքերը` զուր քայլածից,
Ծանրանում է իմ ուղեղը և
Բթանում են նյարդերը.
Լեզուս ինչպե՜ս չծանրանա, կամ էլ խոսքս չդառնանա...
և այդ ով էր որոշողը. ծա՞նր եմ ես, թեթև, չնչին...
Մի տեղ ծանր եմ, մի տեղ` թեթև, իսկ աշխարհում...չնչի՜ն, չնչին:
Ես չնչին եմ, որ իմ փորը այսօր ցավեց շատ ուտելուց,
իսկ մյուս ծայրում մանուկ մեռավ մի կտոր հաց մրմնջալով:
Ես չնչին եմ, երբ ասում եմ, թե դժբախտ եմ.
/գուցե իմ իսկ թշվառ կյանքին ողբերգական երանգ տալու, լրջացնելու/,
Երբ սգավոր մայր կա սևցած` աչքը չորցած կորուստներից,
Թե կան մարդիկ, ովքեր խաբվում, ովքեր լքվում ու կորցնում են անվերադարձ.
Աչք են փակում` մահ աղերսում,
Թե կան մարդիկ, որ հույս չունեն, որ լլկվել են, խարազանվել,
և կան մարդիկ աչք են բացել` լույս չտեսել...
Եվ ինձ կասեք ծանր ես, Արև:
Այո՛, ծանր եմ...
Ծանր է հոգիս...և աչքերս: